Հոդված 1. «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) լիազոր մարմին` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Կերի անվտանգության ապահովման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:»:
Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Կառավարություն» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: