ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) լիազոր մարմին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Բուսասանիտարիայի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:»:
Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Կառավարություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Տեղեկանք նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ