Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի թիվ ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) լիազոր մարմին` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Անասնաբուժության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:»:
Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «Կառավարություն» եւ «վարչապետ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: