Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) լիազոր մարմին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Անասնաբուժության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում է համապատասխան նախարարությունը:»:
Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Կառավարություն» եւ «վարչապետ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: