Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին եւ 15.2-րդ հոդվածներով.
«Հոդված 15.1. Գիտության կոմիտեն
1. Գիտության կոմիտեն ղեկավարում է գիտության կոմիտեի նախագահը:
2. Գիտության կոմիտեն `
1) մասնակցում է գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականություն մշակմանը, մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնումգիտության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.
2) մշակում է գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրեր.
3) մշակում է գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաեւ միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրեր եւ կազմակերպում է դրանց իրականացումը.
4) մշակում է գիտական եւ գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրեր, գիտական կադրերի պատրաստման նպատակով իրականացնում է ուսումնասիրություններեւ ներկայացնում է առաջարկություններ պետական պատվերի ձեւավորման վերաբերյալ.
5) մշակում է առաջարկություններ գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ.
6) մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնում գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառի իրավական ակտերի նախագծեր.
7) սահմանում է փորձաքննության կազմակերպիչներին եւ փորձագետներին առաջադրվող պահանջները.
8) մշակում է փորձաքննության բնագավառում պետական հավատարմագրման կարգը եւ չափանիշները.
9) մշակում եւ հաստատում է պետական փորձաքննության մեթոդական եւ կազմակերպատեխնիկական հիմքերը.
10) փորձաքննության բնագավառում կնքում է միջազգային համագործակցության պայմանագրեր.
11) կազմակերպում է գիտության եւ արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության իրականացումը.
12) սահմանված կարգով մասնակցում է գիտության բնագավառի հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.
13) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրեր.
14) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ եւ այլն) ներդրում եւ, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
15) կազմակերպում է ռազմատեխնիկական ծրագրերի մշակումը, փորձաքննության եւ իրականացման մոնիթորինգի կազմակերպումը` Ռազմարդյունաբերական կոմիտեի եւ համապատասխան պետական մարմինների հետ համատեղ.
16) իրականացնում է գիտական եւ (կամ) գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքագրում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձեւավորում եւ վարում.
17) իր իրավասության սահմաններում իրականացնում է գիտության բնագավառի բյուջետային գործընթացը:»:
Հոդված 15.2. Բարձրագույն որակավորման կոմիտեն
1. Բարձրագույն որակավորման կոմիտեն ապահովում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը եւ դրանց աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաեւ գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը:
2. Բարձրագույն որակավորման կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:
3. Բարձրագույն որակավորման կոմիտեն`
1) կազմում եւ համապատասխան նախարարի հաստատմանն է ներկայացնում այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ եւ գիտական կոչումներ.
2) հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները եւ որակավորման գործի ուսումնասիրությունը.
3) հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի եւ գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.
4) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.
5) համապատասխան նախարարին ներկայացնում է եզրակացություն օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնելու մասին.
6) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.
7) կազմակերպում է ատենախոսությունների եւ սեղմագրերի պահպանումը.
8) կազմակերպում է տեղեկագրերի հրատարակումը:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեն» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: