Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ» բառերը:
Հոդված 2. 17-րդ հոդվածի 1-ին մասում «նախարարության կառավարման ոլորտում գործող պետական» բառերը փոխարինել «նախարարությանը ենթակա» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: