1) 4-րդ մասի «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությամբ եւ 3-րդ մասի առաջին նախադասությամբ սահմանված պահանջները» բառերը փոխարինել «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ եւ 9-րդ մասերով սահմանված պահանջները» բառերով.
2) 6-րդ մասի «լիազորված պետական կառավարման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «սույն օրենքում նշված պետական կառավարման մարմինը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «լիազորված պետական մարմինների» բառերը փոխարինել «սույն օրենքում նշված պետական կառավարման մարմնի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) «վերահսկիչ պալատին» բառերը փոխարինել «հաշվեքննիչ պալատին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններին» բառերը` «ինքնավար մարմիններին եւ անկախ պետական մարմիններին» բառերով.
2) 6-րդ մասը «Նախագահի աշխատակազմին,» բառերից հետո լրացնել «վարչապետի աշխատակազմին,» բառերով։
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմինը» բառերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն» բառերով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Անշարժ գույքի պետական ռեգիստրը մասնակցում է Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի շուկայի բնագավառում ընդհանուր քաղաքականության մշակմանը եւ ապահովում է դրա իրականացումը, իրականացնում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, գույքի նկատմամբ իրավունքների, սահմանափակումների ճանաչման ու երաշխավորման նպատակով գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշումը, գույքի վերաբերյալ տեղեկատվական համակարգի ստեղծումը, տեղեկատվության տրամադրումը եւ համակարգի գործունեության կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Անշարժ գույքի պետական ռեգիստրը՝
1) իրականացնում է գույքի (անկախ սեփականության ձեւից) նկատմամբ իրավունքների, սահմանափակումների եւ օգտագործման նկատմամբ սահմանափակումների պետական գրանցում.
2) կազմում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի հողային հաշվեկշիռը.
3) ստեղծում է անշարժ գույքի կադաստրային եւ տեղագրական քարտեզներ, կազմում է թվային կադաստրային եւ տեղագրական քարտեզներ.
4) իրականացնում է անշարժ գույքի կադաստրային գնահատում, հողի հարկի, գույքահարկի բազայի ստեղծում, մասնակցում է բազմաբնույթ կադաստրների վարման նպատակով անշարժ գույքի` հողերի, շենքերի, շինությունների գնահատման մեթոդիկայի մշակմանը.
5) մշակում եւ ներդնում է անշարժ գույքի ծածկագրման (կոդավորման) համակարգը, պետական գրանցման ծածկագրերը.
6) կազմակերպում եւ իրականացում է անշարժ գույքի պետական համակարգված դիտարկումներ (մոնիտորինգ), հրապարակում է անշարժ գույքի շուկայի վերլուծությունը եւ տեղեկատվությունը.
7) ստեղծում եւ կառավարում է անշարժ գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների մասին տեղեկատվական բանկը, պահպանում է կադաստրային գործերի եւ պետական գրանցման փաստաթղթերը.
8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում «Անշարժ գույքի գնահատում» որակավորման ենթակա գործունեության տեսակի հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգում, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) եւ հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուների որակավորման անցկացում, որակավորման վկայականների տրամադրում, դրանց գործողության կասեցում կամ դադարեցում.
9) իրականացնում է համակարգում ավտոմատացված կադաստրի ներդնում.
10) ապահովում է անշարժ գույքի եւ դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, մատչելիության, արդիականության եւ հրապարակայնության ապահովում.
11) իր իրավասության սահմաններում մասնակցում է հողային հարաբերությունների կարգավորման, հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավարման սկզբունքների մշակմանը` հողի նկատմամբ իրավունքների, հողի շուկայի ձեւավորման մասով.
12) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը կազմելու համար տրամադրում է տեղեկատվություն անշարժ գույքի մասին, կազմված նախագծերի եւ դրանց ճարտարապետահատակագծային առաջադրանքների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրամադրում է եզրակացություններ.
13) իր իրավասության սահմաններում մասնակցում է հողաշինարարական նպատակային ծրագրերի, հողերի միավորման նախագծերի մշակմանը.
14) մշակում է բնագավառի գործունեությունը կարգավորող օրենսդրական եւ այլ իրավական ակտերի նախագծեր, նորմատիվ փաստաթղթեր (պետական ստանդարտներ, հրահանգներ, մեթոդական ցուցումներ եւ այլն).
15) հրապարակում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկագրի հրապարակում.
16) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների, հանութային նյութերի եւ հատակագծերի հիման վրա ստեղծում եւ կառավարում է պետական քարտեզագրական ֆոնդը.
17) իրականացնում է պետական գեոդեզիական ցանցի ստեղծման եւ պարբերաբար թարմացման աշխատանքներ, ապահովում է կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձեւավորումը.
18) գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով տրամադրում է թույլտվություններ եւ այդ աշխատանքների նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.
19) ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի եւ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման աշխատանքները.
20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված պետական վերահսկողություն:»:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 75-րդ հոդվածում`
1) «վերահսկիչ պալատին» բառերը փոխարինել «հաշվեքննիչ պալատին» բառերով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններին» բառերը` «ինքնավար մարմիններին եւ անկախ պետական մարմիններին» բառերով.
2) 4-րդ մասը «Նախագահի աշխատակազմին,» բառերից հետո լրացնել «վարչապետի աշխատակազմին,» բառերով:
Հոդված 8. Օրենքում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» եւ «Հայաստանի Հանրապետության Նախագահ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Կառավարություն» եւ «Հանրապետության նախագահ» բառերով։
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: