Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի թիվ ՀՕ-21 օրենքում (այսուհետ` Օրենք) «աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին» եւ «պետական կառավարման լիազորված մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով եւ դրա հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) մշակում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականությունը.»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի`
1) «ա» ենթակետում «վերահսկում է» բառերից առաջ լրացնել «ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը,» բառերը.
2) «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: