Հոդված 1. «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-21 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին» եւ «պետական կառավարման լիազորված մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) մշակում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականությունը.»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) «ա» կետը «վերահսկում է» բառերից առաջ լրացնել «ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքականության իրականացումը,» բառերով.
2) «է» կետի «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: