Հոդված 1. «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասությունը ».
2) առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառի պետական կառավարման մարմինն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «է» կետն ուժը կորցրած ճանաչել եւ «լիազորված մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կոմիտե» բառով:
Հոդված 3. Օրենքի 7-11-րդ, 13-րդ, 14-րդ եւ 16-րդ հոդվածներում «լիազորված մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կոմիտե» բառով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են կոմիտեն եւ պաշտպանության պետական կառավարման լիազորված մարմինը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: