Հոդված 1. Վավերացնել 2017թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում եւ 2017թ. հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ» հիմնական համաձայնագիրը :
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2017թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում եւ 2017թ. հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ» հիմնական համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում եւ 2017թ. հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ» հիմնական համաձայնագիրը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2017թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում եւ 2017թ. հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ» հիմնական համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՀՀ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2017թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում եւ 2017թ. հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ» հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ օրենք ընդունելու կամ ՀՀ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2017թ. հոկտեմբերի 17-ին Երեւանում եւ 2017թ. հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ» հիմնական համաձայնագիրը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ» հիմնական համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ» հիմնական համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) շրջանակը ներառում է այն հիմնարար դրույթներն ու պայմանները, որոնց հիման վրա ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (այսուհետ՝ ՊԳԿ) աջակցում է ՀՀ կառավարությանը՝ իր ծրագրերն իրականացնելու համար։ Այն կիրառվում է Տեխնիկական համագործակցության ծրագրերի (ՏՀԾ), Կառավարության գործակցային ծրագրերի (ԿԳԾ) եւ այլ փաստաթղթերի նկատմամբ, որոնք կարող են կնքվել` այդ ծրագրերի առանձնահատկություններն առավել մանրամասն սահմանելու համար:
Համաձայնագիրը ներառում է դրույթներ ՀՀ-ում ՊԳԿ-ի ներկայացուցչության, ՀՀ կառավարության կողմից ՊԳԿ-ի աջակցության համար հայտ ներկայացնելու, ՀՀ կառավարության պարտավորությունների, ՊԳԿ-ի պարտավորությունների, ՀՀ-ում ՊԳԿ-ի ծրագրերի իրագործման, ինչպես նաեւ ծագած վեճերի լուծման կարգի վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը գտնում է նպատակահարմար «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ» հիմնական համաձայնագրի վավերացումը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒ Մ
22 փետրվարի 2018 թվականի N 178 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ 2017 թվականի հոկտեմբերի 17-ին Երեւանում եւ 2017 թվականի հոկտեմբերի 25-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված ազգերի կազմակերպության պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ հիմնական համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2018 թ. փետրվարի 26
Երեւան