Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-484-21.01.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային վճարի մա՟սին» Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյան 1998 թվականի մարտի 3-ի թիվ ՀՕ-203 օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում`

ա) հոդվածում «ծանրաքաշ» բառից առաջ լրացնել «այլ պետություններում գրանցված» բառերը,

«ա) հոդվածի «բ» կետում «ծանրաքաշ» բառը փոխարինել «այլ պետություններում գրանցված ծանրաքաշ (այսուհետ՝ ծանրաքաշ)» բառերով»

բ) հոդվածը լրացնել նոր կետով հետեւյալ բովանդակությամբ.

«ե) Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտո՟մոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար վճար:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այլ պետութ՟յուն՟ներում գրանցված ծանրաքաշ տրանապորտային միջոցներովավտո՟մոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի դրույքաչափերը»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածից հետո լրացնել նոր 61 հոդված հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 61 . Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտո՟մոբիլային ճանապարհներով երթեւեկության վճա՟րի դրույքաչափերը

Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյունում գրանցված 20-ից մինչեւ 35 տոննա եւ ավելի բեռնատարողությամբ ավտոմեքենաների եր՟թեւե՟կության վճարը հաշ՟վարկ՟վում է հետեւյալ ամսական դրույքաչափերով.

ավտոմեքենայի բեռնատարողությունը

ամսական դրույքաչափը

20-ից մինչեւ 25 տոննա

15 000 դրամ

25-ից մինչեւ 30 տոննա

30 000 դրամ

30-ից մինչեւ 35 տոննա

45 000 դրամ

35 եւ ավելի տոննա

60 000 դրամ

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածից հետո լրացնել նոր 101 հոդված հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 101 . Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտո՟մոբիլային ճանապարհներով երթեւեկության վճա՟րի հաշ՟վարկման եւ վճարման կարգը

1. Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյունում գրանցված բեռնատար ավտո՟մեքենաներով ավտո՟մոբիլային ճանապարհներով երթեւեկության վճա՟րը հաշ՟վարկ՟վում է սույն օրենքի 61 -րդ հոդվածին համապատասխան:

2. Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյունում գրանցված բեռնատար ավտո՟մեքենա՟ներով ավտո՟մոբիլային ճանապարհներով երթեւեկության վճա՟րի վճարումը հաս՟տատող համապատասխան փաստաթղթի հիման վրա վճար վճարողին իր գրանցման վայրի հարկային մարմնի կողմիցտրվում է վճարի վճարումը հաս՟տա՟տող` Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյան հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով համա՟պա՟տասխան տեղեկանք:

3. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող Հայաստանի Հանրապե՟տու՟թյունում գրանցված բեռնատար ավտո՟մեքենա՟ներով ավտոմոբիլային ճա՟նապարհներով երթեւեկության համար կատարված վճարի վճարումը հաս՟տա՟տող` համա՟պա՟տասխան տեղեկանքը ստուգում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` մաքսային ձեւակերպումների ժամանակ:

«101 . Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի հաշվարկման եւ վճարման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է ելնելով բեռնատար յուրաքանչյուր ավտոմեքենայի բեռնատարողությունից՝ սույն օրենքի 61 -րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության ամսական վճարը վճարվում է մինչեւ տվյալ ամսում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող առաջին բեռնափոխադրում իրականացնելու օրը:

3. Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը վճար վճարողները բեռնափոխադրումներ իրականացնելու ամսվա (ամիսների) համար բեռնափոխադրում իրականացնող յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հաշվարկված եւ վճարված վճարների մասին Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով ու կարգով լրացված հայտ են ներկայացնում իրենց գրանցման վայրի հարկային տեսչություն՝ կցելով Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների բեռնատարողությունը եւ ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի վճարումը հավաստող համապատասխան փաստաթղթերի պատճեները:

Հարկային մարմինը ստու՟գում է վճար վճա՟րո՟ղի կող՟մից կա՟տար՟ված վճա՟րի հաշվար՟կի եւ վճարված գումարի՝ սույն օրենքին համապատասխանությունը եւ հայտը հարկային մարմնում մուտքագրվելուց հետո մեկօրյա ժամկետում վճար վճարողին է տրամադրում վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով համապատասխան տեղեկանք:

Վճար վճարողի կողմից ներկայացված հայտում կատարված հաշվարկների եւ վճարումների՝ սույն օրենքին անհամապատասխանության դեպքում, հարկային մարմնի կողմից վճարի վճարումը հաստատող տեղեկանքը տրամադրվում է վճարողի կողմից հաշվարկները ճշտելուց, իսկ դրա արդյունքում լրավճարման անհրաժեշտության դեպքում՝ լրավճարումը կատարելուց հետո երկօրյա ժամկետում:

4. Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յան տա՟րած՟քից դուրս եկող Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության համար վճարի վճարումը հաստատող տեղեկանքը մաքսային ձեւակերպումների ժամանակ վճար վճարողի կողմից ներկայացվում է Հա՟յաս՟տա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յան մաք՟սա՟յին մար՟մին՟ներին:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով որեւէ ամսում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող բեռնափոխադրում իրականացնելու եւ տվյալ ամսվա համար վճարի վճարումը հավաստող՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկանքի բացակայության դեպքում, սույն օրենքի 61-րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով վճարի գանձումը մաքսային ձեւակերպումների ժամանակ բանկային համակարգի միջոցով իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները, վճար վճարողին տրամադրելով տվյալ ամսվա վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով համապատասխան տեղեկանք:

5. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության համար վճարված ճանապարհային վճարի ամսական գումարները տվյալ ամսում փաստացի բեռնափոխադրում չիրականացնելու դեպքումենթակա են հաշվանցման հետագա ամիսների համար:

6. Սույն օրենքի 61-րդ հոդվածում նշված բեռնատարողությամբ Հայաստանի Հարապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների սեփականատեր կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով բեռնատար ավտոմեքենաներ շահագործող ֆիզիկական անձինք ու կազմակերպություները անկախ բեռնափոխադրումների իրականացումից յուրաքանչյուր ամսվա համար մինչ այդ ամսվա առաջին օրը իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում այդ ավտոմեքենաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով ելակետային տվյալներ՝ նշելով ավտոմեքենաների քանակը, մակնիշը, պետական համարանիշը եւ բեռնատարողությունը:»:

Առաջարկվում է նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Ճա՟նա՟պար՟հա՟յին վճա՟րի վճար՟ման փաստը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի վճարման փաստը հաստատող տեղեկանքի առկայությունը) ստու՟գե՟լու նպա՟տա՟կով Հա՟յաս՟տա՟նի Հանրապետութ՟յան ոստիկանության մարմինները եւ Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները համատեղ ի՟րա՟կա՟նաց՟նում են Հայաստա՟նի Հան՟րա՟պե՟տութ՟յան տա՟րած՟քում եր՟թեւե՟կող Հայաս՟տա՟նի Հանրապետութ՟յու՟նում ու այլ պե՟տութ՟յուն՟նե՟րում գրանց՟ված տրանս՟պոր՟տա՟յին միջոց՟նե՟րի ընտ՟րան՟քա՟յին ստու՟գում՟ներ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճա՟նա՟պար՟հային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Ճա՟նա՟պար՟հային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն՟քում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու՟թյան օրենքի նախագծի ընդուն՟ման անհրա՟ժեշ՟տու՟թյունը պայմանա՟վորված է եղել հետեւյալ նկատառումներով:

1. Գործող օրենքով ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթեւեկության վճարը գանձվում է յուրաքանչյուր երթի համար՝ մինչեւ երթ՟ուղի դուրս գալը, իսկ վճարի հաշվարկն իրականացնում է վճար վճարողը՝ ելնելով ծան՟րաքաշ տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածից, սռնիների վրա ընկնող բեռն՟վածքից եւ ճանապարհներով տեղափոխման հեռավորությունից: Նշված հաշվարկման մեխանիզմը, մեր կարծիքով, այնքան էլ արդյունավետ չէ, հաշվի առնելով վճարի հաշ՟վարկման եւ վարչարարության իրականացման հետբարդությունները:

2. Համաշխարհային եւ հատկապես ռուսական ավտոմոբիլաշինության մեջ ներկա՟յումս ներդրվել եւ արտադրվում են հիմնականում 20-50 տոննա բեռնատարողությամբ ավտոմեքենաներ, որոնք կազմում են թողարկվող բեռնատար ավտոմեքենաների շուրջ 80 տոկոսը:

3. Համաշխարհային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները ծան՟րաքաշ ավտոմեքենաներ շահագործելու շնորհիվ անընդհատ իջեցնում են փոխադ՟րում՟նե՟րի ինքնարժեքը եւ գները: Իսկ Հայաստանում հիմնականում շահագործվող 10-12 տոննա բեռնատարողություն ունեցող ավտոմեքենաներով հանրապետության բեռ՟նա՟փո՟խադ՟րումներ իրականացնող ընկերությունները դառնում են բացարձակ անմրցունակ: Գործող օրենքի պայմաններում բեռնափոխադրումների ինքնարժեքը բարձր է, որն էլ իր հերթին ազդում է ապրանքների արժեքի վրա:

Ելնելով վերոշարադրյալից, առաջարկվում է ճանապարհային վճարի դրույքաչափը Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյունում գրանցված բեռնատար ավտոմեքենա՟ների համար հաստատագրել: