Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-484-21.01.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մարտի 3-ի թիվ ՀՕ-203 օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածում`

«ա) «բ» կետում «ծանրաքաշ» բառը փոխարինել «այլ պետություններում գրանցված ծանրաքաշ» բառերով»

բ) հոդվածը լրացնել նոր կետով հետեւյալ բովանդակությամբ.

«ե) Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար վճար:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այլ պետություններում գրանցված ծանրաքաշ տրանապորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի դրույքաչափերը»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածից հետո լրացնել նոր 61 հոդված հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 61 . Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի դրույքաչափերը

Հայաստանի Հանրապետությունում գրանցված 20-ից մինչեւ 35 տոննա եւ ավելի բեռնատարողությամբ ավտոմեքենաների երթեւեկության վճարը հաշվարկվում է հետեւյալ ամսական դրույքաչափերով.
 
ավտոմեքենայի բեռնատարողությունը 
ամսական 

դրույքաչափը

20-ից մինչեւ 25 տոննա 
15 000 դրամ
25-ից մինչեւ 30 տոննա 
30 000 դրամ
30-ից մինչեւ 35 տոննա
45 000 դրամ
35 եւ ավելի տոննա 
60 000 դրամ

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`

ա) վերնագրի «ծանրաքաշ» բառից առաջ ավելացնել «այլ պետություններում գրանցված».

բ) Օրենքի 10-րդ հոդվածից հետո լրացնել նոր 101 հոդված հետեւյալ խմբագրությամբ:

Հոդված 101 . Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի հաշվարկման եւ վճարման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող բեռնափոխադրում (բեռնափոխադրումներ) իրականացնելու յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվում է ելնելով բեռնատար յուրաքանչյուր ավտոմեքենայի բեռնատարողությունից՝ սույն օրենքի 61 -րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով:

2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության ամսական վճարը վճարվում է մինչեւ տվյալ ամսում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող առաջին բեռնափոխադրում իրականացնելու օրը:

3. Մինչեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը վճար վճարողները բեռնափոխադրումներ իրականացնելու ամսվա (ամիսների) համար բեռնափոխադրում իրականացնող յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հաշվարկված եւ վճարված վճարների մասին Հայաստանի

Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով ու կարգով լրացված հայտ են ներկայացնում իրենց գրանցման վայրի հարկային տեսչություն՝ կցելով Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների բեռնատարողությունը եւ ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վճարի վճարումը հավաստող համապատասխան փաստաթղթերի պատճեները:

Հարկային մարմինը ստուգում է վճար վճարողի կողմից կատարված վճարի հաշվարկի եւ վճարված գումարի՝ սույն օրենքին համապատասխանությունը եւ հայտը հարկային մարմնում մուտքագրվելուց հետո մեկօրյա ժամկետում վճար վճարողին է տրամադրում վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով համապատասխան տեղեկանք:

Վճար վճարողի կողմից ներկայացված հայտում կատարված հաշվարկների եւ վճարումների՝ սույն օրենքին անհամապատասխանության դեպքում, հարկային մարմնի կողմից վճարի վճարումը հաստատող տեղեկանքը տրամադրվում է վճարողի կողմից հաշվարկները ճշտելուց, իսկ դրա արդյունքում լրավճարման անհրաժեշտության դեպքում՝ լրավճարումը կատարելուց հետո երկօրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եկող Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության համար վճարի վճարումը հաստատող տեղեկանքը մաքսային ձեւակերպումների ժամանակ վճար վճարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով որեւէ ամսում Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող բեռնափոխադրում իրականացնելու եւ տվյալ ամսվա համար վճարի վճարումը հավաստող՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկանքի բացակայության դեպքում, սույն օրենքի 61 -րդ հոդվածով սահմանված ամսական դրույքաչափերով վճարի գանձումը մաքսային ձեւակերպումների ժամանակ բանկային համակարգի միջոցով իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները, վճար վճարողին տրամադրելով տվյալ ամսվա վճարի վճարումը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով համապատասխան տեղեկանք:

5. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության համար վճարված ճանապարհային վճարի ամսական գումարները տվյալ ամսում փաստացի բեռնափոխադրում չիրականացնելու դեպքում ենթակա են հաշվանցման հետագա ամիսների համար:

6. Սույն օրենքի 61 -րդ հոդվածում նշված բեռնատարողությամբ Հայաստանի Հարապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների սեփականատեր կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորագրերով բեռնատար ավտոմեքենաներ շահագործող ֆիզիկական անձինք ու կազմակերպություները անկախ բեռնափոխադրումների իրականացումից յուրաքանչյուր ամսվա համար մինչ այդ ամսվա առաջին օրը իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում այդ ավտոմեքենաների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով ելակետային տվյալներ՝ նշելով ավտոմեքենաների քանակը, մակնիշը, պետական համարանիշը եւ բեռնատարողությունը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի_______.: