Հոդված 1. «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-150-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «դ» կետում «համար, եւ որը համակարգի այլ մասնակիցների կողմից լիազորված է իրականացնել քլիրինգ եւ (կամ) վերջնահաշվարկ» բառերը փոխարինել «եւ զարգացման համար, եւ սահմանում է համակարգի կանոնները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «կարգով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայության, որի պարագայում արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի հետ համագործակցությունը իրականացվում է հայաստանյան վճարահաշվարկային համակարգի միջոցով` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «անձնագրի տվյալները» բառերից հետո լրացնել «, 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու (կամ այդպիսի դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված լինելու) մասին գրավոր հայտարարություն» բառերը:
Հոդված 4. Օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ ե1 կետով.
«ե1) կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցներից թեկուզ մեկն ունի հանցագործության համար դատվածություն եւ այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ.»:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ`
«6. Վճարահաշվարկային կազմակերպության 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի կարող ունենալ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում 10 եւ ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների եւ ղեկավարների մասին սույն մասով նախատեսված տեղեկությունների վերաբերյալ հաշվետվություն Կենտրոնական բանկի սահմանած կարգով եւ ժամկետներում:»:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի «բ» կետում «աշխատանքի կանոնակարգի» բառերը փոխարինել «գործունեությունը կարգավորող օրենքների եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:»: