Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-485-24.01.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20.02.2002,ՀՕ-308) հոդված 35-ի 1-ին կետի 2-րդ նախադասությունում «չորսօրյա» բառը փոխարինել «երկօրյա» բառով:

Հեդված 2. Օրենքի հոդված 35-ի 2-րդ կետը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

2. «Հերթական նստաշրջաններն անցկացվում են յուրաքանչյուր շաբաթ գումարվող երկօրյա նիստերի միջոցով,որոնք տեղի են ունենում երեքշաբթի եւ չորեքշաբթի օրերին ժամը 12-ից մինչեւ 18-ը՝ մեկուկես ժամ տեւողությամբ նիստերով:

Առաջին նիստից հետո հայտարարվում է մեկ,իսկ երկրորդ նիստից հետո՝ կես ժամ ընդմիջում:»:

Հոդված 3. Օրենքի հոդված 35-ի 3-րդ եւ 4-րդ կետերում «չորսօրյա» բառը փոխարինել «երկօրյա» բառով:

Հոդված 4. Օրենքի հոդված 35-ի 41 կետի.

1) առաջին նախադասությունում «չորսօրյա» բառը փոխարինել «երկօրյա» բառերով:

2) երկրորդ նախադասությունը շարադրել նոր՝ հետեւյալ խմբագրությամբ.

«Անկախ երկօրյա նիստերի ավարտման ժամանակից, պարտադիր կայանում են սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված միջոցառումները՝ ի կատարումն որոնց, տվյալ միջոցառումների իրականացման համար սույն օրենքով սահմանված ժամկետներում հրավիրվում են նիստեր, որոնք անց են կացվում անկախ քվորումի առկայությունից:»

Հոդված 5. Օրենքի համապատասխան հոդվածներում «չորսօրյա» բառը փոխարինել «երկօրյա» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը նպատակ ունի.

. բարձրացնել Ազգային Ժողովի աշխատանքի արդյունավետությունը՝ երեք շաբաթը մեկ չորսօրյա նիստեր հրավիրելու դրույթը, յուրաքնաչյուր շաբաթ երկօրյա նիստեր հրավիրելու դրույթով փոխարինելու միջոցով, ինչը հնարավորություն կտա կատարելու ՀՀ Սահմանադրության հոդված 80-ով սահմանված պահանջը,

.ապահովել Ազգային Ժողովի գործունեության հրապարակայնությունը, դրանում քաղաքական բազմակարծության արտահայտման հնարավորությունը, ինչպես նաեւ Ազգային Ժողովի վերահսկողական գործառույթը՝ այդ նպատակով օրենքի նախագծում ամրագրելով պատգամավորների հայտարարությունների եւ կառավարությանը հարցեր տալու համար նախատեսված նիստերի պարտադիր անցկացումը՝ անկախ օրակարգի սպառման ժամկետից: Տվյալ նիստերը առաջարկվում է անցկացվել անկախ քվորումի առկայությունից, հաշվի առնելով, բացի վերոնշյալից, նաեւ այն հանգամանքը, որ այդ նիստերում քննարկում ու քվեարկություն չի կազմակերպվում եւ որոշումներ չեն ընդունվում: