Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2375-19.03.2018-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 12.1-րդ մասով.

«12.1. Տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութերի (արտադրանքի), հրագործական բաղադրիչների եւ այլ պայթուցիկ սարքերի (նյութերի) վաճառքը թույլատրվում է բացառապես սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: