Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր մասով.
«Կենտրոնական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ բանկերի, օտարերկրյա պետությունների ֆինանսական կազմակերպությունների, կենտրոնական եւ այլ բանկերի, ֆինանսական վերահսկողների ու կարգավորողների, ինչպես նաեւ նրանց միությունների հետ կարող է իր իրավասության շրջանակներում կնքել միջազգային պայմանագիր չհանդիսացող ոլորտային համագործակցության պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր եւ այլ փաստաթղթեր՝ այդ մասին նախապես ծանուցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնին: Սույն մասով նախատեսված փաստաթղթերը ստորագրում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա լիազորությամբ` այլ անձը:
Հոդված 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ