Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-288-26.03.2018-ԱՀ,ԵԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի եւ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության հայտարարությունը

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վերաբերյալ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը սույնով հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետը կիրառվում է միայն ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման միջոցների դեմ պայքարին ուղղված փաստաթղթերի նկատմամբ: Հիմքերը.

շրջանակային համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետը ընդհանրական կերպով հայտարարում է, որ Կողմերը համաձայնում են, ի թիվս այլնի, միջոցներ ձեռնարկել «մյուս բոլոր վերաբերելի միջազգային փաստաթղթերը ստորագրելու, վավերացնելու կամ դրանց միանալու եւ դրանք լիարժեք իրականացնելու» ուղղությամբ: Փաստը, որ այս դրույթը վերաբերում է «վերաբերելի միջազգային փաստաթղթերին», այլ ոչ թե ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման միջոցների դեմ պայքարին ուղղված կոնկրետ փաստաթղթերի, նշանակում է, որ տարածական մեկնաբանության պարագայում այն կարող է տարածվել նաեւ, օրինակ, վերջերս բանակցված Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի վրա, որի օգտին փոքրաթիվ պետություններ են քվեարկել Միջուկային զենքն արգելող եւ դրա ամբողջական վերացմանն ուղղված միջազգային պարտադիր ուժ ունեցող փաստաթղթի բանակցման նպատակով ստեղծված Միավորված ազգերի խորհրդաժողովի ժամանակ: Այս հայտարարությամբ Գերմանիան ցանկանում է հստակեցնել շրջանակային համաձայնագրի 9-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետի նպատակը, միաժամանակ ընդգծելով, որ Համաձայնագիրը որեւէ կերպ չի ազդում միջուկային անվտանգությանն առնչվող պայմանավորվածությունների ոլորտում ազատ գործելու իր ինքնիշխան իրավունքի վրա:


Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը գալիս է փոխարինելու 1999թ.–ից գործող «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրին, որի գործողության ժամկետը սպառվել է դեռեւս 2009թ. եւ շարունակաբար երկարացվում էր։

Շրջանակային նոր համաձայնագիրը կարեւորվում է նրանով, որ նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները եւ կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում։ Այն ավելի ընդգրկուն է եւ համապատասխանեցվել է երկկողմ հարաբերությունների էությանն ու խորությանը։

Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ
ձեւաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Համաձայնագիրը կանոնակարգում է ՀՀ-ԵՄ քաղաքական եւ տնտեսական
բնագավառում երկխոսությունը, ոլորտային համագործակցությունը եւ առեւտրային
հարաբերությունները։ Կարեւորում եւ խրախուսում է քաղաքական եւ տնտեսական
բարեփոխումների շարունակականության ապահովումը։

Համաձայնագիրը որակապես ավելի ընդգրկուն ոլորտային համագործակցություն է առաջարկում, նախատեսելով մի շարք ուղղություններով համապատասխան մոտարկում ԵՄ չափորոշիչներին։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացումը։

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագրի հավելվածում սահմանված են մի շարք ոլորտներ, ինչպիսիք են օրինակ՝ տրանսպորտ, էներգետիկա, շրջակա միջավայր եւ այլն, որտեղ Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության ակտերի ու միջազգային փաստաթղթերի: Ուստի միանշանակ է, որ Համաձայնագիրը ենթադրում է ՀՀ օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ ակտերի եւ միջազգային փաստաթղթերին, սակայն այս պահին հնարավոր չի սպառիչ կանխատեսել Համաձայնագրի դրույթների եւ Հայաստանի Հանրապետության օրենքների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի միջեւ առկա հակասության մասին:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՆՈՐ ՕՐԵՆՔ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ  

Համաձայնագիրը ենթադրում է ՀՀ  օրենսդրության համապատասխանեցումը ԵՄ ակտերին եւ միջազգային փաստաթղթերին: Համաձայնագրի կարգավորման առարկայի յուրաքանչյուր առանձին ոլորտի օրենսդրության մոտարկման գործընթացում, ըստ նպատակահարմարության, կարող են կատարվել տվյալ ոլորտի օրենսդրության տարբեր ծավալի փոփոխություններ:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒ Մ

22 մարտի 2018 թվականի N 281 -Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2018 թ. մարտի 23
Երեւան