Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-112, այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով`
«զ) այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով (սահմանափակելով) կամ շուկայից նրանց դուրս մղելով:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «ա» կետի 3-րդ թվարկման «գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման» բառերը փոխարինել «գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման)» բառերով.
բ) 1-ին մասից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ եւ 12 -րդ մասեր` «11 . Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված` ապախոշորացման վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը ենթակա է կատարման տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում:
12 . Եթե որեւէ տնտեսվարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման (հետազոտության) համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է քննարկման (հետազոտության) ընթացքը, ապա Հանձնաժողովն իրավասու է որոշումներ կայացնել իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի եւ այլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսվարող սուբյեկտներին չի ազատում պարտականությունից կամ պատասխանատվությունից:»:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 25. Հանձնաժողովի անդամների եկամուտների հայտարարագրումը
Հանձնաժողովի անդամներն իրենց եկամուտների հայտարարագրերը ներկայացնում են օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`
«3. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված ռեեստրում գրանցված տնտեսվարող սուբյեկտները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով եւ տրամադրված ձեւերով պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված (ձեռքբերված) ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի եւ գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ` մինչեւ նշված վեցամսյա ժամկետին հաջորդող ամսվա 15-ը:»:
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածում`
ա) 6-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«6. Նիստում պատասխանատվության միջոցների կիրառման հարցի քննարկման դեպքում Հանձնաժողովը նիստից առնվազն 10 օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա եւ ժամի մասին՝ նշելով քննարկման ենթակա հարցի բնույթը:».
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մաս`
«11. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:»:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 36. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքը խախտելու համար տնտեսվարող սուբյեկտները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ նրանց պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն՝ սույն օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանն ուղղված իրավախախտումները (հակամրցակցային համաձայնությունները), որոնք արտահայտվել են՝
- խտրական գների սահմանմամբ,
- ապրանքային շուկայում գների բարձրացմամբ կամ իջեցմամբ,
- շուկայի բաժանմամբ տարածքային սկզբունքով` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, սպառողների կամ մատակարարների շրջանների,
- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով կամ շուկայից նրանց դուրս մղելով՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով:
3. Գերիշխող դիրքի չարաշահումը, որն արտահայտվել է՝
- իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների սահմանմամբ, օրենսդրությանը կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող առեւտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրմամբ,
- առեւտրի կամ արտադրության արդիականացման սահմանափակմամբ՝ ի վնաս սպառողի շահերի, այդ թվում՝ արհեստական պակասորդի ստեղծմամբ՝ արտադրության չհիմնավորված կրճատման, ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով,
- որոշակի գործընկերների նկատմամբ խտրական պայմանների կիրառմամբ,
-պայմանագրի կողմին լրացուցիչ պարտավորությունների կատարման պարտադրմամբ, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ,
- տնտեսական լծակների կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի պարտադրմամբ,
- այլ տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելով (սահմանափակելով) կամ շուկայից նրանց դուրս մղելով`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի մեկ տոկոսի չափով:
4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող օրացուցային տարվա տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի երկու տոկոսի չափով: Նախորդ օրացուցային տարում տվյալ ապրանքային շուկայում գործունեություն իրականացրած չլինելու կամ 6 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումներն առաջացնում են տուգանքի նշանակում՝ տնտեսվարող սուբյեկտի` տվյալ ապրանքային շուկայում իրավախախտման ամսի 1-ին նախորդող, բայց ոչ ավելի, քան 1 տարվա գործունեության ժամանակահատվածի տվյալ ապրանքատեսակի իրացումից ստացված հասույթի երկու տոկոսի չափով:
5. Անբարեխիղճ մրցակցությունը, որն արտահայտվել է`
- տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացմամբ,
- տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկմամբ,
- հասարակության մոլորեցմամբ,
- տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասմամբ,
- չբացահայտված տեղեկատվության նկատմամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հազարապատիկի չափով:
6. Հանձնաժողովի կողմից պահանջվող, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն չներկայացնելը կամ ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի հինգ հարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը տնտեսվարող սուբյեկտի կողմից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի երկու հազարապատիկի չափով:
7. Հանձնաժողովի աշխատակիցների վրա սույն օրենքով եւ Հանձնաժողովի կանոնադրությամբ դրված պարտականությունների կատարմանը խոչընդոտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ բազային տուրքի մինչեւ հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 37. Հանձնաժողովի որոշումը չկատարելը
Տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովի որոշումը (բացառությամբ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն ներկայացնելու մասին որոշման) չկատարելը` որոշման մեջ նշված ժամկետում`
առաջացնում է տուգանքի նշանակում` բազային տուրքի հազարապատիկի չափով:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: