Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-2941-04.04.2018-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով.

«2. Հայաստնի Հանրապետությունում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետեւանքով ֆիզիկական անձի կողմից փաստացի ստացվող կենսաթոշակի գումարը՝ անկախ դրա տեսակից, չի կարող նվազել։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ


Այսպիսով, քաղաքացու տնօրինվող եկամուտն ու նույն փողի գնողունակությունը վերջին տարիներին շարունակաբար նվազում են՝ նույնիսկ եթե պայմանականորեն անտեսենք ինֆլյացիայի մակարդակը Հանրապետությունում, այնինչ մինչեւ վերը թվարկված փաստերի առաջ գալը եւս Հայաստանում միջին աշխատավարձը եւ կենսաթոշակը մեղմ ասած բարձր չէին։

Մեր երկրում կատարված աշխատանքի դիմաց ոչ արդարացի վարձատրությունը համարվում է արտագաղթի հիմնական պատճառներից մեկը. հայտնի փաստ է, որ միջին եկամուտներ ունեցող հայաստանյան ընտանիքն իր ստացած եկամտի մեծ մասը ծախսում է սննդամթերքի, կոմունալ վճարների եւ այլ առաջնային կարիքների ուղղությամբ։ Բազմաթիվ ընտանիքներ, ունենալով օրինակ բնակտարածության խնդիր, տարիներ շարունակ չեն կարողանում լուծել այդ հարցը, նույնկերպ չեն կարող իրենց թույլ տալ մեկնել անգամ ամենահամեստ հանգստին եւ այլն։ Ավելորդ է խոսել այն ընտանիքների մասին, որտեղ կա քրոնիկ հիվանդ կամ հաշմանդամ կամ զառամյալ որեւէ անդամ, ում դեղորայքային եւ բուժման ծախսերը նույնպես գումարվում են այդ ամբողջ բեռին։

Պետության կողմից տարիներ շարունակ քայլեր չեն ձեռնարկվում պետական հատվածում նորմային մոտ եւ արդարացի աշխատավարձ ապահովելու համար, իսկ մասնավոր հատվածում թերեւս միայն ՏՏ եւ որոշ չափով բանկային ոլորտներն են, որտեղ աշխատակիցներն ստանում են իրենց վաստակածին համապատասխան կամ համապատասխանին մոտ եկամուտ։

Սույն նախագծի կարգավորումներով առաջարկվում է առնվազն ապահովել, որ քաղաքացիների կողմից ստացվող նոմինալ մաքուր աշխատավարձն ու կենսաթոշակը որեւէ դեպքում չնվազեն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգարժա՜ն պարոն Բաբլոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։

Փաթեթին կից ներկայացվում են դրա ընդունման հիմնավորումը եւ տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են օրենքների հոդվածներում առաջարկվող բոլոր փոփոխություններն ու լրացումները:
Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցողն է Էդմոն Մարուքյանը։

Խնդրում եմ օրենքների նախագծերի ներկայացված փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 06 թերթ։

Հարգանքով՝ ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ