Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-266-13.02.2018,05.04.2018-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 2-րդ կետը լրացնել նոր «զ» ենթակետով.

«զ. բժշկական օգնության եւ սպասարկման գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները` «բժշկական հաստատության դեղատուն» դեղատնային գործունեություն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:»,

2) 7-րդ մասի 1-ին կետում «ֆիզիկական անձի» բառերից հետո լրացնել «եւ նրա ընտանիքի անդամների (ամուսին կամ ծնող կամ խնամատար ծնող կամ երեխա կամ հոգեզավակ կամ քույր կամ եղբայր կամ տատ կամ պապ կամ թոռ)» բառերը, իսկ «համար» բառից հետո լրացնել «ոչ ավելի քան 10 անվանում, յուրաքանչյուրից` հինգական սպառողական փաթեթ`» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: