Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 88-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ
«88. Լսումների հրավիրման մասին հանձնաժողովի, ինչպես նաեւ խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին: Լսումների հրավիրման մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:»:
Հոդված 2. Հավելվածի 89-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Հավելվածի 90-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«90. Լսումներ հրավիրող Ազգային ժողովի նախագահը, հանձնաժողովը կամ խմբակցությունը կարող է նախապատրաստել իր հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաեւ լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի կամ խմբակցության առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահին իրազեկելով:»:
Հոդված 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԱԺՈ-267-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ
12 ապրիլի 2018 թվական
ԱԺՈ-005-Ն