Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-297-06.04.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 4-րդ մասում՝

1) 1-ին կետը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով.

2) 2-րդ կետի «եւ դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ դատավորների թեկնածուների» բառերով.

3) 3-րդ կետի «դատավորների եւ» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում եւ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 1-ին կետը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների» բառերով.

բ. 2-րդ կետի «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած եւ» բառերը հանել, «թեկնածությունների» բառը փոխարինել «թեկնածուների» բառով.

2) 2-րդ մասը «համապատասխան» բառից առաջ լրացնել «եւ սույն օրենքին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը «հրամանները,» բառից հետո լրացնել «որոշումները,» բառով.

2) 17-րդ կետը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ (այսուհետ՝ Արդարադատության խորհուրդ)» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության դատարաններին նախագահների խորհրդի (այսուհետ՝ Դատարանների նախագահների խորհուրդ)» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի (այսուհետ նաեւ՝ Ուսումնական հանձնաժողով)» բառերով.

2) 4-րդ մասի 1-ին կետի «նախատեսված դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «նախատեսված դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերով, իսկ «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած եւ դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների» բառերով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «Ակադեմիայի պաշտոնական կայքում (www.justiceacademy.am)» բառերով:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 7-րդ կետը «հրահանգներ,» բառից հետո լրացնել «կայացնում է որոշումներ,» բառերով.

2) 1-ին մասի 14-րդ կետի «դատավորների կամ դատախազների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, քննիչների թեկնածությունների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում» բառերով, իսկ «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

«14.1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանդրական օրենքի 109-րդ հոդվածի 10-րդ մասով եւ 124-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերում Ռեկտորը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների եւ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձի ուսուցումն Ակադեմիայում կասեցնելու, իսկ կասեցման համապատասխան հիմքերը վերանալու դեպքում՝ ուսուցումը վերսկսելու մասին:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձինք, ովքեր ընդգրկված են Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում.».

3)   3-րդ կետի «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած եւ դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների» բառերով:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ակադեմիայում ուսումնառությունն ավարտելուց հետո դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են անցնել իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքի դատարանների աշխատակազմերում, եթե նրանք ավելի քան երկու ամիս անընդմեջ կամ օրացուցային տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս չեն զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով: Սույն մասի դրույթները չեն տարածվում մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու կամ պատգամավոր ընտրված լինելու պատճառով օրենքով սահմանված իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով չզբաղվելու դեպքերի վրա:»:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների ցուցակներում» բառերով.

2) 2-րդ մասի 4-րդ կետը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների ցուցակներից» բառերով, «Արդարադատության» բառը փոխարինել «Բարձրագույն դատական» բառերով, իսկ «՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում» բառերը հանել:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «թեկնածությունների» բառը.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդ եւ դատավորների թեկնածու, ներառյալ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդրին համապատասխան ցուցակից հանելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Խորհուրդը, Ռեկտորի ներկայացմամբ, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերով պատճառաբանված որոշում է կայացնում  ունկնդրին դատախազի թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությամբ գլխավոր դատախազին դիմելու մասին:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Անձին քննիչների թեկնածությունների ցուցակից հանելու դեպքեր են՝

1) ունկնդիրն անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 5 տոկոսից.

2) ունկնդիրը բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

3) Ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքը գնահատվել է  բացասական, կամ ունկնդիրը չի անցել սույն օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջանը:».

5) 2-րդ մասի «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին եւ 1.1-ին մասերով», իսկ «Արդարադատության» բառը փոխարինել «Բարձրագույն դատական» բառերով.

6) 2.1-ին մասի «1-ին» բառը փոխարինել «1.2-րդ» բառով.

7) 3-րդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության» բառերը փոխարինել «ժամանակավոր անաշխատունակության» բառերով, իսկ «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով.

8) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրը, Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձը համարվում է Ակադեմիայից ազատված համապատասխանաբար դատավորների թեկնածուների հավակնորդների,  քննիչների կամ դատախազների թեկնածությունների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից հանվելու պահից:»:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) մասնագիտական պատրաստում` դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց, Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցում՝ ուղղված վերջիններիս մեջ դատավորի, քննիչի կամ դատախազի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձեւավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով եւ 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցումն ընդգրկում է ունկնդիրների փորձաշրջանը, իսկ Խորհրդի կողմից սահմանված դեպքերում՝ նաեւ առանձին առարկայան կուրսեր.»:

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների» բառերով.

2) 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հանձնաժողովը» բառերով.

3) 5-րդ մասի «դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց մասնագիտական պատրաստումը սկսելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Ռեկտորը կազմում եւ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը:».

5) 9-րդ մասի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հանձնաժողովը, Բարձրագույն դատական խորհուրդը» բառերով։

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Դատարանների նախագահների խորհուրդ» բառերը փոխարինել «Ուսումնական հանձնաժողով» բառերով.

2) 2-րդ մասի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հանձնաժողովը» բառերով, «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած եւ դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, դատախազների թեկնածությունների եւ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համապատասխանաբար Դատական դեպարտամենտը, քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը եւ Բարձրագույն դատական խորհուրդը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց մասով, Ակադեմիա են ներկայացնում մասնագիտական պատրաստման ենթակա անձանց ցուցակը:».

4) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Ուսումնական հանձնաժողովը՝ դատավորների եւ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով, Դատական դեպարտամենտը՝ դատական ծառայողների եւ դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը՝ դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը` ծառայության քննիչների մասով պատասխանատու են ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ ունկնդիրների ծանուցումն ապահովելու համար:».

Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «Ակադեմիայում մասնագիտական պատրաստում անցած դատավորների» բառերից հետո լրացնել «թեկնածուների» բառը, իսկ «համապատասխանաբար դատախազների, քննիչների կամ դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «համապատասխանաբար դատախազների, քննիչների թեկնածությունների կամ դատավորների թեկնածուների» բառերով.

2) 6-րդ մասում  «դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների» բառերով, «Ակադեմիայի շրջանավարտ՝ դատավորների թեկնածությունների ցուցակում» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների, առաջխաղացման ցուցակներում» բառերով, իսկ «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հանձնաժողովը» բառերով:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «թեկնածությունների» բառը փոխարինել «թեկնածուների» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դատական ծառայողների, դատական կարգադրիչների եւ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաեւ ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեցող դատական ծառայողների, դատական կարգադրիչների եւ դատախազների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, ուսումնառության ժամաքանակը սահմանում են համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը եւ հանրապետության գլխավոր դատախազը:».

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դատավորների թեկնածուների հավակնորդների եւ դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տեւողությունը առնվազն 7 ամիս է, բայց ոչ ավելի, քան 10 ամիս, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով եւ 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցման, որի ժամկետները սահմանում է Խորհուրդը:».

4) 5-րդ մասի «Դատավորների» բառը փոխարինել «Դատավորների թեկնածուների հավակնորդների» բառերով, իսկ «թեկնածությունների ցուցակի» բառերը փոխարինել «թեկնածուների եւ թեկնածությունների ցուցակների» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստումը, որպես կանոն, սկսվում է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ցուցակի համալրումն ավարտելուն հաջորդող ամսվանից:»:

Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին նախադասությունը «դատավորների» բառերից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակներում» բառերով.

2) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Փորձաշրջանի տեւողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել 3 ամսից՝ բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով եւ 123-րդ հոդվածի 6-րդ մասով 3-րդ կետով սահմանված անձանց փորձաշրջանի, որի ժամկետները սահմանում է Խորհուրդը:»:

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Ուսումնական հանձնաժողովը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով եւ 123-րդ հոդվածի 6-րդ մասով 3-րդ կետով սահմանված անձանց փորձաշրջանի ղեկավարների վերաբերյալ տեղեկությունները Արդարադատության ակադեմիային է ներկայացնում Ուսումնական հարցերի հանձնաժողովը համապատասխան ցուցակի հաստատման պահից 10-օրյա ժամկետում:».

3) 2-րդ մասի «Դատարանների նախագահների խորհուրդ» բառերը փոխարինել «Ուսումնական հանձնաժողով» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Փորձաշրջանի ղեկավարի աշխատանքը համարվում է կրթական աշխատանք, որի համար նա վարձատրվում է Ակադեմիայի միջոցների հաշվին՝ Կառավարության կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 18. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Դատավորների թեկնածությունների ցուցակում» բառերը փոխարինել «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով, իսկ «Դատարանների նախագահների խորհրդի» բառերը փոխարինել «Ուսումնական հանձնաժողովի» բառերով.

2) 3-րդ մասը «Դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով.

3) 6-րդ մասի «թեկնածությունների» բառերը փոխարինել «թեկնածուների հավակնորդների» բառերով, իսկ «Դատարանների նախագահների խորհրդի» բառերը փոխարինել «Ուսումնական հանձնաժողովի» բառերով:

Հոդված 19. Օրենքի 27-րդ հոդվածի4-րդ մասը «դատավորների» բառից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերով:

Հոդված 20. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերի «Դատավորների» բառերից հետո լրացնել «թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ կետերով.

«1.1 Որպես գիտական աստիճան ունեցող հավակնորդ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում  ընդգրկված անձը համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա դրական է գնահատվել փորձաշրջանի արդյունքներով, իսկ Խորհրդի կողմից սահմանված կարգով առարկայական կուրս անցնելու դեպքում՝ առարկայական կուրսերից բոլոր քննությունների արդյունքներով ստացել է դրական գնահատական:

1.2 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով  նախատեսված անձը, ով ընդգրկված է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում,  համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա անցել է փորձաշրջան, իսկ Խորհրդի կողմից սահմանված դեպքերում մասնակցել է առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրա բացակայությունը Ռեկտորը ճանաչել է հարգելի:».

3) 4-րդ մասի «թեկնածությունների» բառը փոխարինել «թեկնածուների» բառով:

Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Ուսումնառության ավարտից հետո Ակադեմիան դատավորի յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում Բարձրագույն դատական խորհրդին՝ Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում առաջադիմության եւ դատարաններում փորձաշրջանի  արդյունքների վերաբերյալ:».

2) 3-րդ մասի «Դատարանների նախագահների խորհրդին» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհրդին» բառերով, իսկ «Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած եւ դատավորների թեկնածությունների» բառերը փոխարինել «դատավորների թեկնածուների»:

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2018 թվականի փետրվարի 7-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Դատական օրենսգիրք): Դատական օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման վերաբերյալ դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում Դատական օրենսգրքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա են մի շարք դրույթներ, որոնք այլեւս չեն համապատասխանում Դատական օրենսգրքով ամրագրված կարգավորումներին: Մասնավորապես, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում օգտագործվում է «դատավորների թեկնածություններ» եզրույթը, մինչդեռ Դատական օրենսգրքում օգտագործվում են «դատավորների թեկնածուներ» եւ «դատավորների թեկնածուների հավակնորդներ» եզրույթները, Դատական օրենսգրքում այլեւս նախատեսված չեն Արդարադատության խորհուրդը, Դատարանների նախագահների խորհուրդը, բացի այդ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հիմքերը սահմանված են բացառապես Դատական օրենսգրքով: Բացի այդ, Դատական օրենսգրքով սահմանվել է, որ գիտական աստիճան ունեցող հավակնորդի համար Արդարադատության ակադեմիայում գործնական հմտությունների զարգացման մասով օրենքով սահմանված կարգով կազմակերպվում է ուսուցում:

Վերոշարադրյալը վկայում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

1. ապահովվում է տերմինաբանական միասնականությունը,

2. վերացվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակից հանելու հետ կապված Դատական օրենսգրքի եւ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի միջեւ աններդաշնակությունը,

3. Դատարանների նախագահների խորհրդին մինչ այժմ վերապահված լիազորությունները, պայմանավորված այդ մարմնի վերացման հետ, համապատասխանաբար բաշխվել են Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հանձնաժողովի, իսկ առանձին դեպքերում՝ Դատական դեպարտամենտի միջեւ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Նախագծի մշակմանն օժանդակել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակում ձեւավորված փորձագիտական խումբը եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքին:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 


 Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  Արա Բաբլոյանին

Հարգելի պարոն Բաբլոյանին

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի N   263 - Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին  տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Հարգանքով`  ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ