Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 88-րդ հոդվածի՝
1. 1-ին մասի աղյուսակի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2208 20 | կոնյակ, բրենդի եւ այլ սպիրտային թրմեր | 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) | ա. 1-ից մինչեւ 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 դրամ բ. 4-ից մինչեւ 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 դրամ գ. 6-ից մինչեւ 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 դրամ դ. 11-ից մինչեւ 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 դրամ ե. 16-ից մինչեւ 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամ զ. 20 եւ ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 դրամ», |
2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաեւ ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների եւ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս եւ բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի եւ ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:»,
3. 3-րդ մասից հետո լրացնել նոր 3.1 մաս հետեւյալ խմբագրությամբ՝
«3.1 Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (առանց ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի) 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`
1) մինչեւ 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 4000 դրամից,
2) 4-ից մինչեւ 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5000 դրամից,
3) 6-ից մինչեւ 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 7000 դրամից,
4) 8-ից մինչեւ 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամից,
5) 11 եւ ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 3.5 Գյուղատնտեսություն բաժնի 9-րդ կետի 2-րդ ենթակետի ա. պարբերության՝ ՀՀ պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանմամբ` պետական տուրքի եւ ակցիզային հարկի դրույքաչափերի հաշվարկման մեթոդի առաջարկման միջոցառման կատարումն եւ կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող եւ ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները - ՀՀ գործող օրենսդրությամբ՝
1. թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, իսկ շշալցված կոնյակի ու բրենդիի եւ կոնյակի ու բրենդիի սպիրտների ներմուծումը ծանուցման ենթակա գործունեություն չի համարվում եւ այդ գործունեության իրականացման իրավունքի համար պետական տուրք սահմանված չէ: Այդ պատճառով անհանգստացնող չափերի է հասել կոնյակի եւ բրենդիի սպիրտների ներմուծումը: 2016 թվականին ներմուծվել է 7996.4 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը համարժեք է շուրջ 88.0 հազար տոննա խաղողի եւ նշված ծավալներով կոնյակի սպիրտների ներմուծումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հանրապետությունում արտադրվող խաղողի բերքի իրացման եւ մթերումների կազմակերպման համար,
2. պետական տուրքի նույն դրույքաչափը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում կոնյակի սպիրտներ եւ շշալցված կոնյակ արտադրող, իրացնող եւ ներմուծող մեծ եւ փոքր ընկերությունների համար, իսկ գինեգործությամբ զբաղվող փոքր ընկերությունները 15 մլն դրամ տուրքի պատճառով չեն կարողանում զբաղվել կոնյակի արտադրությամբ,
3. մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված է պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով լրացուցիչ տուրք վճարելու պահանջ, որը լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք ունեն մասնաճյուղեր, որտեղ կարող են զբաղվել կոնյակի սպիրտի թորումով,
4. սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը չեն նպաստում Հայաստանում կոնյակի իրացման ծավալների եւ հավաքագրվող ակցիզային հարկի գումարների ավելացմանը: Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության նախորդ տարում՝ 2012թ. կոնյակի իրացման ծավալները կազմել են 1888.7 հազ. լիտր, իսկ հավաքագրված ակցիզային հարկը՝ 2244.5 մլն. դրամ: 2013թ. այդ ցուցանիշները կազմել են 1399.7 հազ. լիտր եւ 2715.6 մլն. դրամ կամ ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության առաջին տարում կոնյակի իրացման ծավալները նվազել են 489.0 հազ. լիտրով, իսկ ակցիզային հարկի մուտքերն ավելացել են 471.1 մլն դրամով: Հաջորդ տարիներին աստիճանաբար նվազել են կոնյակի իրացման ծավալներն ու հավաքագրվող ակցիզային հարկի մուտքերը: 2016թ. կոնյակի իրացման ծավալները կազմել են 885.8 հազ. լիտր, իսկ հավաքագրված ակցիզային հարկը՝ 2096.1 մլն. դրամ կամ 2012թ. համեմատությամբ հանրապետությունում կոնյակի իրացման ծավալները նվազել են 1002.9 հազ. լիտրով կամ ավելի քան 2 անգամ, իսկ հավաքագրված ակցիզային հարկը նվազել է 148.4 մլն դրամով կամ 6.6 տոկոսով:
Ակցիզային հարկի բարձր դրույքաչափերով պայմանավորված տնտեսավարողները դիմում են տարբեր միջոցների, այդ թվում՝ կեղծումների (խաղողից բացի այլ սպիրտների օգտագործում) ճանապարհով արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու համար, որը սպառողների իրավունքների ոտնահարումից բացի կարող է հանգեցնել նաեւ շատ լուրջ հետեւանքների, մասնավորապես՝ երկար տարիների ընթացքում ձեւավորված հայկական կոնյակի հարգը եւ իրացման շուկաները կորցնելու վտանգի:
5. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող շշալցված կոնյակի իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով: Նշված նվազագույն սահմանը 0.5 լիտրանոց 1 շշի հաշվարկով կազմում է 700 դրամ, այն դեպքում, երբ 3 տարեկան 0.5 լիտր կոնյակի ինքնարժեքը, առանց շշալցման ու փաթեթավորման ծախսերի, շահույթի եւ հարկերի կազմում է շուրջ 600 դրամ:
Նշված խնդիրներն իրենց լուրջ ազդեցությունն են թողնում նաեւ արտադրվող խաղողի պահանջարկի ավելացման եւ մթերումների գործընթացի կազմակերպման վրա:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը - ՀՀ կառավարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն եւ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 49 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը: Հաշվի առնելով, որ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական տեսակներից է եւ ունի ծավալային աճի մեծ ներուժ, վերը նշված քաղաքականության շրջանակներում կոնյակագործությունն ու գինեգործությունը ընդգրկվել են ռազմավարության առաջնային ոլորտների շարքում եւ 2012 թվականի հուլիսի 24-ին ու նոյեմբերի 27-ին կայացած ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստերում հավանության են արժանացել համապատասխանաբար կոնյակագործության եւ գինեգործության ոլորտային ռազմավարություններն ու դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերը:
Կարգավորման նպատակը եւ բնույթը - Սույն նախագծերի փաթեթով առաջարկվում է
1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով.
1) սահմանված կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոփոխել եւ ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանել իրացվող 1 լիտրի (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) հաշվարկով, ըստ տարիքային խմբերի,
2) բարձրացնել շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը եւ դրանք սահմանել ըստ տարիքային խմբերի:
Հարկ է նշել, որ ՌԴ ֆինանսների նախարարի 2017 թվականի ապրիլի 4-ի «57» հրամանով 28 տոկոսից բարձր թնդությամբ ալկոհոլային խմիչքների շարքում բարձրացվել են նաեւ կոնյակի ձեռքբերման, իրացման եւ մանրածախ վաճառքի գները: Կոնյակի 0.5 լիտրանոց մեկ շշի ձեռքբերման նվազագույն գինն արտադրողների համար նախկին 250 ռուբլու փոխարեն սահմանվել է 314 ռուբլի, այլ կազմակերպությունների համար՝ 262 ռուբլու փոխարեն՝ 323 ռուբլի, իսկ մանրածախ վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 371 ռուբլի նախկին 322 ռուբլու փոխարեն:
2. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության տեսակների շարքից առանձնացնել ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությունը, իսկ ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացնել ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությունը, մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացումը եւ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումը, ինչպես նաեւ մինչեւ պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը 100 հազար լիտրից (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ավելի քանակությամբ արտադրանքի խմբաքանակների ներմուծումը կամ իրացումը:
3. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով.
1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման եւ մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ներմուծման եւ իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանել տարեկան 10 մլն դրամ եւ 100 հազար լիտրից ավելի ներմուծված եւ իրացված արտադրանքի (բացառությամբ՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի) յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ 25 դրամ պետական տուրք, իսկ 100 հազար լիտրից ավելի ներմուծված կամ իրացված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար լրացուցիչ 100 դրամ պետական տուրք,
2) խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմերի արտադրության իրականացման գործունեության տեսակի համար հանել մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով լրացուցիչ տուրք վճարելու պահանջը:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք -նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կողմից:
Ակնկալվող արդյունքը - Սույն նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝
1) կոնյակի սպիրտներ եւ շշալցված կոնյակ արտադրող, իրացնող եւ ներմուծող մեծ եւ փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ եւ կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել այլ փոքր ընկերություններ,
2) կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող եւ ներմուծող, ինչպես նաեւ շշալցված կոնյակ ու բրենդի իրացնող եւ ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր,
3) կնվազեն կոնյակի եւ բրենդիի սպիրտների ներմուծման եւ իրացման ծավալները, ինչը կխթանի տեղական հումքով կոնյակի եւ բրենդիի սպիրտների արտադրության եւ դրանցով արտադրվող շշալցված կոնյակների ու բրենդիների արտադրության եւ արտահանման ծավալների աճին,
4) 10-ից 15 տոկոսով կամ 0.5 մլն լիտրով կավելանան տեղական շուկայում իրացվող շշալցված հայկական կոնյակների ծավալները,
5) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը եւ խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաեւ խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը,
6) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաեւ տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցման կամ ծախuերի էական ավելացման մաuին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում 2016 թվականի ցուցանիշներով հաշվարկված կոնյակի իրացումից հավաքագրվող ակցիզային հարկերը կնվազեն՝ 555.3 մլն դրամով: 2016 թվականին ներմուծված եւ իրացված կոնյակի եւ բրենդիի սպիրտների ծավալներով հաշվարկված պետական բյուջե լրացուցիչ կհավաքագրվի շուրջ 266.2.6 մլրդ մլն դրամ պետական տուրք: Ակցիզային հարկի դրույքաչափերի առաջարկվող փոփոխությունների արդյունքում պետական բյուջե հավաքագրվող մուտքերի 555.3 մլն դրամով նվազումն ամբողջությամբ կփոխհատուցվի կոնյակի եւ բրենդիի սպիրտների ներմուծումից եւ իրացումից ակնկալվող պետական տուրքի մուտքերի հաշվին եւ կապահովվի պետական բյուջեի ավելի քան 205 մլն դրամ լրացուցիչ մուտքեր: Բացի այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվող արտադրության եւ իրացման ծավալների աճով պայմանավորված կապահովվեն ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ շահութահարկի մասով լրացուցիչ մուտքեր:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒ Մ
30 նոյեմբերի 2017 թվականի N 1742 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2018 թ. փետրվարի 23
Երեւան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի N 1742-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Հարգանքով` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ