Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/ 1-ին հոդվածի 1-ին մասում «եւ կենցաղային» բառերը փոխարինել «կենցաղային եւ սահմանափակման ենթակա» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2 գլխով.
«ԳԼՈՒԽ 4.2
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 15.2. Հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքի իմաստով սահմանափակման ենթակա ծատայությունների հիմնական հասկացություններն են՝
Սահմանափակման ենթակա ծառայություն` սպառողների ժամանցի եւ հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված որոշ ծառայությունների համալիր, որոնք մատուցվում են սույն օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայությունների օբյեկտներում:»:
Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ` կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա:»:
Կարաոկե` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ հաճախորդը` օգտագործելով նախապես ընտրված երգի ինտերակտիվ նվագակցությունը ցուցադրում է սիրողական երգեցողություն :
Դիսկոտեկ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ բարդ ձայնային եւ լուսավորման համակարգերի ներքո, մշտական պարահրապարակի առկայությամբ, ինչպես նաեւ վերարտադրված երաժշտության մատուցմամբ, կազմակերպվում են պարային միջոցառումներ։
Հեստապարային ակումբ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ կազմակերպվում է հեստապար:
Հեստապար` պարերով եւ (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են :
Բաղնիք, սաունա եւ շոգեբաղնիք՝ «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտների մաս չկազմող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ։
Սույն կետի իմաստով հյուրանոցային տնտեսության օբյեկտի մաս չի համարվում հյուրանոցատիպ հանգրվանում մատուցվող ծառայությունը, որտեղ մատուցվող ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց կամ չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաեւ հյուրանոցային համարի ամրագրման եւ զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման եւ պահպանման գործավարություն:
Հոդված 15.3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներըբազմաբնակարան շենքի բնակելի եւ (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է:
2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը:
3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:
Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 15.3-րդ հոդվածի 3-րդ մասը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հաջորդող տասներորդ օրը: