Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 24.1-րդ կետ.
«24.1) սահմանում է Երեւանում առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում ըստ դրանց գտնվելու վայրերի, առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը ապահովելու ժամերը (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն):»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«28) որոշում է ընդունում Երեւանում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ:»:
Հոդված 3. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «եւ կենցաղային» բառերը փոխարինել «, կենցաղային եւ սահմանափակման ենթակա» բառերով:
Հոդված 4. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ի մասում լրացնելնոր 3-րդ կետ.
«3) Երեւան քաղաքի տարածքում տալիս է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, սաունա, բաղնիք եւ շոգեբաղնիք) գործունեության թույլտվություն:»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով լրացվող 12-րդ հոդվածի 1-ին մասի 24.1-րդ եւ 28-րդ կետերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: