Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-489-27.01.2005-ՊԻ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-272) 33-րդ հոդվածի առաջին մասում՝

ա) «ժբ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժբ) նրա նկատմամբ կայացված՝ քաղաքացիական ծառայությունը շարունակելու հնարավորությունը բացառող պատժի տեսակ նախատեսող դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը.».

բ) «ժէ» կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: