Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 40.1-րդ կետ.
«40.1) սահմանում է առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում ըստ դրանց գտնվելու վայրերի, առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրը ապահովելու ժամերը (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն):»:
Հոդված 2.
Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.1-րդ կետ.
«41.1) որոշում է ընդունում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ:»:
Հոդված 3.
Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետ.
«10) տալիս է համայնքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվություն:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներով լրացվող 18-րդ հոդվածի 1-ին մասի 40.1-րդ եւ 41.1-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հաջորդող տասներորդ օրը: