ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 12-րդ գլխի վերնագրում «Առեւտրի» բառից հետո լրացնել «եւ ծառայությունների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը»
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33-36-րդ մասեր.
«Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (կարաոկե, դիսկոտեկ, բաղնիք, սաունա կամ շոգեբաղնիք) գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (հեստապարային ակումբ) գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի 33-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի 34-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարերեքհարյուրապատիկի չափով:»։
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 180-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «(ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի)» բառերով:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով?
«5 . Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաեւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առեւտրի եւ ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչեւ 7.00-ն, 23.00-ից մինչեւ 7.00-ն եւ 24.00-ից մինչեւ 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:
6. Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:
3) 219.1-րդ հոդվածի 2-րդ մասի «169.14-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերից հետո լրացնել «, 180-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով» բառերով:
4) 224-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի «180» թիվը փոխարինել «180 (բացառությամբ հինգերորդ եւ վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերով։
Հոդված 4. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ