ՀՈԴՎԱԾ 1.
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետ.
«20) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետ.
«20) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝
ա. Կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սանունայի եւ շոգեբաղնիքի համար օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տաս հազարից մինչեւ քսան հազար ՀՀ դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ երեսուն հազարից մինչեւ հիսուն հազար ՀՀ դրամ.
բ. Հեստապարային ակումբի համար, օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում հարյուր հազարից մինչեւ երեք հարյուր հազար ՀՀ դրամ, իսկ Երեւան քաղաքում՝ երեք հարյուր հազարից մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամ»։
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո: