Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3002-10.04.2018-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ընթացիկ հաշվառումը,» բառերից հետո լրացնել  «ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության  կառավարության 2015 թվականի մայիսի 27-ին հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը եւ գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» N23 արձանագրային որոշմամբ հաստատված հավելվածի պահանջներից:

Հողային ծածկույթը, որպես ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի առաջընթացի ցուցանիշ, կաջակցի նաեւ ՄԱԿ-ի «Կայուն Զարգացման 2030 օրակարգ»-ում ներառված նպատակ 15-ի ( «Պահպանել, վերականգնել եւ խթանել ցամաքային էկոհամակարգերի կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել եւ շրջադարձել հողերի վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը:»)  թիրախ 15.3՝  «Մինչեւ 2030 թվականի անապատացման դեմ պայքար եւ դեգրադացված հողերի վերականգնում,  այդ թվում` անապատացման, երաշտների եւ ջրհեղեղների հետեւանքով վնասված հողերի, ձգտելով աշխարհում հասնելու հողերի չեզոք դեդրադացիայի:» նպատակներին հասնելու համար: Հողային ծածկույթի վերլուծությունը ըստ դասերի հնարավորություն կտա բացահայտել հողերի վրա բնական ու մարդածին ազդեցությունների հետեւանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը՝ ապահովելու հողային ռեսուրսների կայուն օգտագործումը:

2. Կարգավորման բնույթը

Նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայով, բնապահպանական այլ կոնվենցիաներով եւ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած  պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով, որոնք պարունակում են նաեւ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների առանձին բաղադրիչների, այդ թվում` հողային ծածկույթի մասին տեղեկատվության հավաքման, ներկայացման, փոխանակման ու իրազեկման, վիճակի գնահատման ու հաշվետվությունների կամ զեկույցների պատրաստման պահանջներ:

Ներկայացված նախագածերում առաջադրվում է «հողային ծածկույթ» հասկացությունը եւ տրվում է դրա դասակարգումը (ըստ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից մշակված «Հողային ծածկույթի դասակարգման համակարգ»-ի): Նախագծում հողային ծածկույթի հաշվարկը ըստ դասերի առաջարկվում է իրականացնել՝ ելնելով փաստացի հողօգտագործման իրավիճակից, հողօգտագործման բնույթից՝ հաշվի առնելով քաղաքաշինական նորմերը:

Կանոնակարգվում են հողային ծածկույթի մասին տեղեկատվության հավաքման, ստացված տվյալների հիման վրա տեղեկատվական բազայի ստեղծման եւ վարման, դրանում ընդգրկված տեղեկատվության մատչելիության ապահովման կապակցությամբ առաջացող հասարակական հարաբերությունները, ինչպես նաեւ տեղ գտած բացթողումների վերացումն, ապահովելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

Բացի այդ նախագծի նպատակն է նաեւ ՀՀ կառավարությանն իրավասություն  վերապահել սահմանելու ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինության  համար անհրաժեշտ է հողագրուն (լիցքի նյութ): Հողագրունտի հանման հետ կապված հարաբերությունների ուսումնասիրման արդյունքում պարզվեց, որ հողագրունտը  հանդիսանում է հողածածկույթի մաս եւ վերջինիս նկատմամբ կիրառելի չէ ընդերքօգտագործման հետ կապված իրավակարգավորումը, իսկ հողագրունտի հանման կարգը, պայմանները ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն:

Ստեղծված իրավիճակը եւ առկա իրավական բացը խոչընդոտ է հանդիսանում ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերն իրականացնող կապալառու կազմակերպությունների համար ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտը օրենսդրության պահանջներին համապատասխան հանելու եւ շինարարական աշխատանքները ժամանակին կատարելու եւ ավարտելու համար:

Վերոշարադրյալ խնդիրը լուծելու նպատակով, նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը սահմանելու իրավասություն:

3. Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Ներկայացված օրենքների նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեյի մասնագետների կողմից:

4. Ակնկալվող արդյունքները

Նախագծերի կիրառման դեպքում կստեղծվի համարժեք  իրավական հիմք, ինչը կապահովի Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների միասնական ու համակարգված տեղեկատվական բազայի ձեւավորմանը ( բազայում ընդգրկված տվյալները մատչելի կլինեն հասարակության համար), շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրների վիճակի բազմակողմանի գնահատմանը, ինչն էլ հնարավորություն կընձեռի հետեւողականորեն լուծել հողերի պահպանության խնդիրները, նպաստել խախտված հողերի վերականգնման ապահովման նախադրյալների ստեղծմանը, հողերի վիճակի վատթարացման կանխարգելման եւ բացասական ազդեցությունների ու դրանց հետեւանքների վերացման նպատակով անհրաժեշտ բնապահպանական առաջարկությունների, միջոցառումների, ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ OՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ