ՀՈԴՎԱԾ 1. «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2000 թվականի, ՀՕ-66, այսուհետ Օրենք) 1-ին հոդվածում «իրավահարաբերությունները» բառից հետո լրացնել «բացառությամբ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրենքի գործող տեքստում զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար նախատեսված էին որոշակի իրավունքներ, որոնք բավականին չափով հստակեցված չէին, ինչպես նաեւ բացակայում էին այդ իրավունքների իրացման (կիրառման) կարգերն ու պայմանները: Բացի այդ, սահմանվել է, որ հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման համար տրվող փոխհատուցումը տարածվում է նաեւ զինծառայությունից սահմանված կարգով արձակված եւ հետագայում մահացած այն զինծառայողների վրա, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղում: Օրենքի նախագծերի փաթեթի ընդունումը մեծապես կնպաստի զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածության բարելավմանը: