Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-491-27.01.2005-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 2002թ. հունիսի 29-ի ՀՕ-373 ջրային օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) լրացնել նախաբանով հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենսգրքով կարգավորվում են ջրերի արդյունավետ կառավարման, օգտագործման եւ պահպանության, ջրերի վնասակար ներգործության, անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործման, ջրային հարաբերություններում ծագած վեճերի լուծման, ջրային օրենսդրության խախտման համար սահմանված պատասխանատվության անչությամբ ծագող հարաբերությունները»:

Հոդված 2. Օրենսգրքի 1-ին հոդվածի`

15-րդ պարբերությունում «հեռանկարային զարգացման» բառերից հետո լրացնել «կայուն» բառը:

20-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Ջրօգտագործման թույլտվությունը հատուկ լիազորված ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից տրված ակտ է, որը համարվում է ջրօգտագործման իրավունքների եւ այդ կապակցությամբ առաջացած պարտականությունների ծագման հիմք»:

30-րդ պարբերությունում «գրավոր» բառից հետո լրացնել «ձեւով կնքվող» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 3-րդ հոդվածի անվանումը շարադրել հետեւյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության կառավարության գործառույթները ջրային հարաբերությունների կարգավորման ոլորտում»:

Հոդված 4 . Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր` 20-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«Համաձայնություն է տալիս ջրային օբյեկտներում կամ առափնյա գոտիներում ջրերի վիճակի վրա ազդող շինարարական, հատակի խորացման եւ պայթեցման աշխատանքների, խողովակաշարերի անցկացման կապակցությամբ»:

Հոդված 5 . Օրենսգրքի 22 հոդվածում «ազատ ջրօգտագործում» բառերը փոխարինե լ«հանրամատչելի ջրօգտագործում» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 25 հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Ստորերկրյա ջրերի պահպանության նպատակով ստեղծվում են հատուկ ջրապահպան գոտիներ, որոնց կարգավիճակը սահմանվում է Ընդերքի մասին օրենսգրքով»:

Հոդված 7 . Օրենսգրքի 28 հոդվածի 1ին մասի 1) կետում «սույն օրենքի պահանջներին» բառերից առաջլրացնել «Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 34 հոդվածում «համարվում է չեղյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով» արտահայտությունը փոխարինել «առոչինչ է» արտահայտությամբ:

Հոդված 9 . Օրենսգրքի 59 հոդվածի անվանումը շարադրել հետեւյալ կերպ. «Ջրային համակարգի կառավարչի իրավունքները»:

Հոդված 10. Օրենսգրքի 10 գլխի անվանումը շարադրել հետեւյալ կերպ. «Ջրային հարաբերություններում գրանցման ենթակա փաստաթղթերը»:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքիընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ են հետապնդում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում ավելի հստակեցնելու իրավական հասկացություններն ու կատեգորիաները, այդպիսիք հնարավորինս զերծ պահել տարընթերցումից, տարընկալումներից, ինչպես նաեւ համապատասխանեցնելու իրավաբանական տեխնիկայի ու լեզվի կանոններին: