Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3092-26.04.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 434-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ` անկախ հանձնաժողով)` կողմից դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76 հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով կամ 77 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքների վերաբերյալ եզրակացությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված դեպքերում եւ կարգով» բառերով.

2) 3-րդ մասում «որոշում ընդունելու» բառերը փոխարինել «դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 438-րդ հոդվածում՝

1) 3.1-րդ մասում «անկախ հանձնաժողովի եզրակացությունն» բառերը փոխարինել «պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքն» բառերով, իսկ «անկախ հանձնաժողովին եւ պատիժը կատարող հիմնարկին» բառերը՝ «պրոբացիայի ծառայությանը եւ քրեակատարողական ծառայությանը» բառերով.

2) 3.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3.3-րդ մասի 3-րդ կետում «անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության եւ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները» բառերով.

4) 3.5-րդ մասում «անկախ հանձնաժողովի ներկայացուցչի կողմից եզրակացությունը» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության եւ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների կողմից զեկույցները» բառերով.

5) 3.7-րդ մասում «անկախ հանձնաժողով եւ պատիժը կատարող հիմնարկ» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայություն եւ քրեակատարողական ծառայություն» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Այն դատապարտյալների, որոնց վերաբերյալ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը ներկայացրել է եզրակացության, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանը քննում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումներին համապատասխան:

3. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչեւ 2018 թվականի հուլիսի 10-ը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանը քննում է քրեակատարողական ծառայության զեկույցի հիման վրա:

4. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքում հարցի դատական քննության վրա տարածվում են սույն օրենքի կարգավորումներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:

5. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է 2018 թվականի հուլիսի 10-ից հետո, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՆԿ-96-Ա կարգադրությանը համահունչ՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացման նպատակով 2017 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փաթեթի հիման վրա կատարվել են առանցքային հետեւյալ փոփոխությունները.

1) պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ - պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով (այսուհետ՝ անկախ հանձնաժողով) - դատարան եռաստիճան ինստիտուցիոնալ մոդելից անցում է կատարվել անկախ հանձնաժողով - դատարան երկաստիճան ինստիտուցիոնալ մոդելին.

2) հստակեցվել են անկախ հանձնաժողովի եւ դատարանի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը.

3) հստակեցվել է անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկվող ներկայացուցիչների ցանկը եւ ընդլայնվել է անկախ հանձնաժողովների թիվը.

4) սահմանվել են հստակ չափանիշներ, որոնք պետք է դրվեն անկախ հանձնաժողովի եզրակացությունների եւ դատարանի որոշումների հիմքում.

5) դատապարտյալին իրավունք է վերապահվել մասնակցելու իրեն վերաբերող եզրակացության կայացմանը եւ իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այսինքն՝ ապահովվել է դատապարտյալի լսված լինելու իրավունքը.

6) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում նախատեսվել է փորձաշրջան:

Կատարված փոփոխությունների իրացման արդյունքում գործնականում ի հայտ են եկել հետեւյալ խնդիրները.

Ներկայումս դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը ներկայացվում է անկախ հանձնաժողովի քննարկմանը, եթե նա կրել է պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը: Այսինքն՝ գործընթացը մեկնարկվում է մեխանիկորեն՝ առանց դատապարտյալի դիմումի կամ համաձայնության:

Նշված հանգամանքների լիարժեք ուսումնասիրության համար անկախ հանձնաժողովը չունի բավարար ռեսուրսներ, այդ թվում՝ պատշաճ գործիքակազմ: Բացի այդ, որեւէ հանգամանք դրական կամ բացասական գնահատելու համար հանձնաժողովը պետք է ունենա մեթոդական ուղեցույց (առկա չէ), որը կօժանդակի դիտարկվող հանգամանքը խորությամբ վեր հանելու եւ գնահատելու համար:

Անկախ հանձնաժողովի կողմից թե՜ դրական, թե՜ բացասական եզրակացություն տալու դեպքում, եթե առկա է դատապարտյալի գրավոր համաձայնությունը, ապա հարցը ներկայացվում է դատարան: Այս պայմաններում անկախ հանձնաժողովի եզրակացությունը դատապարտյալների համար կարծես թե դառնում է ոչ էական: Իսկ պատիժը կատարող վարչակազմը խնդրո առարկա ինստիտուտին մասնակցում է բացառապես փաստաթղթեր ներկայացնելու եւ նիստերին կարծիք հայտնելու միջոցով:

Գործնականում խնդիրներ են առաջանում անկախ հանձնաժողովներից յուրաքանչյուրի՝ ամբողջական կազմով նիստ գումարելու առումով:  Նման իրավիճակը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով՝

1) հանձնաժողովի որոշ անդամներ հանդիսանում են պետական ծառայողներ եւ հաշվի առնելով նիստերի գումարման հաճախականությունը՝ վերջիններիս մասնակցությունը հանձնաժողովի յուրաքանչյուր նիստին խոչընդոտում է պետական ծառայության իրականացմանը.

2) հանձնաժողովի անդամները փոխհատուցում չեն ստանում:

Նման իրավիճակը կարող է հանգեցնել հանձնաժողովի նիստերը ոչ իրավազոր ճանաչելուն, որպիսի պայմաններում հարցի՝ օրենքով սահմանված 45-օրյա ժամկետում քննության կարգը կարող է չպահպանվել:

Նշված խնդիրներից զատ, հարկ է նշել, որ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով Հանրապետության նախագահին վերապահված լիազորություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանում դադարեցնել անկախ հանձնաժողովների գործունեությունը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է խնդրո առարկա ինստիտուտի առնչությամբ կատարել մոդելային եւ ընթացակարգային փոփոխություններ, որոնց առանձնահատկությունները հետեւյալն են.

Առաջարկվում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացի մեկնարկը պայմանավորել ոչ միայն պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը կրելու, այլ նաեւ՝ դատապարտյալի դիմումի առկայության հետ: Այլ կերպ՝ գործընթացը սկսվում է, երբ դատապարտյալն ինքն է դիմում ներկայացրել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու համար: Հարկ է ընդգծել այն հանգամանքը, որ դիմումը դատապարտյալի կամարտահայտության դրսեւորման միջոց է, որի միջոցով նա արտահայտում է իր համաձայնությունը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցում եւ դիմումով կարող է ներկայացնել այնպիսի հիմնավորումներ, որոնք կարող են բարձրացնել ազատվելու հավանականությունը: Դատապարտյալի կողմից դիմում ներկայացնելու պրակտիկա է առկա նաեւ միջազգային փորձում: Մասնավորապես՝ Ֆրանսիայում դատապարտյալը պետք է դիմում ներկայացնի պատիժների կատարման գծով դատավորին կամ դատարան: Գերմանիայում  նույնպես դատապարտյալը պետք է դիմում ներկայացնի տարածքային դատարաններում պատիժների կատարման հարցերով քրեական պալատ։

Գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով դիմումը պետք է ներկայացվի պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալուց 3 ամիս առաջ:

Առաջարկվող մոդելի արդյունքում զեկույցներ կտրամադրեն մասնագիտացված երկու կառույցներ, որոնք ունեն մարդկային եւ նյութական անհրաժեշտ ռեսուրսներ: Քրեակատարողական ծառայությունը կկարողանա պատշաճ կերպով գնահատել դատապարտյալի անձը եւ վարքագիծը պատժի կրման ընթացքում, իսկ Պրոբացիայի ծառայությունը՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:

Նշված կառույցները նախապես՝ պատժի ժամկետի օրենքով մասը լրանալուց առաջ, կսկսեն զեկույցների կազմման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա խորությամբ հետազոտել ուսումնասիրվող հանգամանքները:

Առաջարկվող մոդելի դեպքում Քրեակտարողական ծառայությանը եւ Պրոբացիայի ծառայությանը կտրամադրվի համապատասխան գործիքակազմ (օրինակ՝ մեթոդական ուղեցույց), որի միջոցով նշված մարմինները կկարողանան մասնագիտացված կերպով (այդ թվում՝ էլեկտրոնային գործիքի միջոցով) գնահատել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում հնարավոր ռիսկերը:

Զեկույցների կազմման ընթացքում դատապարտյալը կպահպանի այն իրավունքները, որոնք նրան վերապահվել էին անկախ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի խնդրո առարկա ինստիտուտի բնականոն գործունեությունը: Մասնավորապես՝

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


 

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի  N 458-Ա որոշմամբ անհետաձգելի համարված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N 458-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:
 

Հարգանքով` ԿԱՐԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ