ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀO-186) օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.4-րդ կետով.
«14.4. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար`
բազային տուրքի տարեկան100000-ապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացումը պայմանավորված է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանվող ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության տեսակի համար տրվող լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի դրույքաչափի սահմանման հետ: