Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասը «ձայների մեծամասնությամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) իր անդամների առնվազն մեկ երրորդի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ընդունում է հանրաքվե անցկացնելու մասին որոշում.»:
Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) հադես է գալիս տեղական հանրաքվե նշանակելու նախաձեռնությամբ.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.
«12.1) օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում ընդունում է տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշում.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: