Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-315-03.05.2018-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «կարող են հանդես գալ» բառերը փոխարինել «հանդես են գալիս» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, ընդունման անհրաժեշտությունը

Գործող կարգավորումներով սահմանված է, որ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ կարող է (են) հանդես գալ նախագծի հեղինակը, իսկ հարակից զեկուցմամբ` .... Կառավարության ներկայացուցիչը, եթե նախագիծը ներկայացվել է խմբակցության, պատգամավորի նախաձեռնությամբ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով: Մինչդեռ այն չպետք է լինի հայեցողական, այլ պարտադիր:

Առաջարկվող լուծումը

Առաջարկվում է հարակից զեկուցմամբ հանդես գալը սահմանել ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն:

Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխությունը միտված է ապահովելու Կառավարության կողմից ցանկացած հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու պարտականությունը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ