Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-426-23.11.2004,01.02.2005-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (2 մայիսի 2001 թվականի)`

1) 66-րդ եւ 67-րդ հոդվածների վերնագրերում եւ 1-ին կետերում «Պետության» բառից հետո լրացնել «եւ համայնքների» բառերը.

2) 66-րդ հոդվածի 2-րդ կետում «գնի չափով» բառերը փոխարինել «գնից ոչ պակաս չափով» բառերով.

3) 67-րդ հոդվածի 2-րդ կետում «30» թիվը փոխարինել «50» թվով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: