Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2981-06.04.2018,21.05.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` oրենք) 22-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի ծանուցման  ենթակա  գործունեության  տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի՝

1) 1-ին  կետի «դասակարգչի» բառից հետո լրացնել «220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության եւ իրացման,» բառերը, իսկ «հատապտուղներից» բառից հետո հանել «(բացառությամբ խաղողի)» բառերը,

2) 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-րդ եւ 1.2-րդ կետեր հետեւյալ բովանդակությամբ՝
 
«1.1
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն եւ մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացում 
ԿՄ
Ա
Վ (միայն արտադրության մասով)
1.2 
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների իրացում 
ԿՄ
Ա»,

3) 8-րդ կետից հետո լրացնել նոր 8.1-րդ եւ 8.2-րդ կետեր հետեւյալ բովանդակությամբ՝
 
«8.1
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820  ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի «Բաց թողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում
ԿՄ
Ա
8.2
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820  ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցող խմբաքանակների «Բաց թողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում
ԿՄ
Ա»:

2. 3-րդ մասից հետո լրացնել նոր 3.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«3.1. Եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը միաժամանակ իրականացնում են սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին եւ 1.1-րդ կամ 8-րդ եւ 8.1-րդ կետերում նշված գործունեության տեսակները, ապա այդ գործունեության տեսակները ծանուցման մեջ նշում են առանձին։»։

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչեւ տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությամբ եւ իրացմամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության եւ մինչեւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրականացման ծանուցում:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի  1.2-րդ եւ  8.2-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցումը պետք է ներկայացվի մինչեւ լրացուցիչ խմբաքանակների իրացումը կամ ներմուծումը:

4. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի  1.2-րդ եւ  8.2-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցման ժամկետները չեն կարող գերազանցել սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի  1.1-րդ եւ  8.1-րդ կետերով սահմանված գործունեությունների իրականացման ծանուցման ժամկետները:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ  

Ամփոփաթերթ