Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.3-րդ հոդվածով.
«Հոդված 14.3. Փոխադարձության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող դրույքաչափը
1. Փոխադարձության հիման վրա օտարերկրյա պետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել պետական տուրքի՝ օրենքով սահմանված առավելագույն դրույքաչափը չգերազանցող այլ դրույքաչափեր:»:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: