Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության (1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270) օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«գ/ եռապատիկը` վճարի մյուս (բացառությամբ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի)տեսակներիհաշվարկմանդեպքում:» :
Հոդված 2. 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ եւ 5-րդ մասերով`
«4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի օբյեկտների համար սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`
ա/ հնգապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) մինչեւ 5 անգամ, գերազանցող մասի համար,
բ/ տասնապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) 5-ից մինչեւ 10 անգամ, գերազանցող մասի համար,
գ/ հիսունապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) 10-ից ավելի անգամ, գերազանցող մասի համար:» :
5. Զրոյական չափաքանակների (սահմանափակումների) `
1)
Հայաստանի Հանրապետության
ջրային օրենսգրքի համաձայն ջրօգտագործման թույլտվություն չունենալու
(
այդ թվում` ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները, կամ ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները, կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները չնշվելու
)
դեպքում
որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը,
2)
Հայաստանի Հանրապետության
ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու
(
այդ թվում` պայմանագրում մարման կամ արդյունահանման ենթակա ծավալները չնշվելու
)
դեպքում
որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը,
3) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն բնափայտիեւերկրորդական անտառանյութի օգտագործման ( մթերման ) համար անտառօգտագործման պայմանագրեր ( այդ թվում` անտառհատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդեր) չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի տասնապատիկը,
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կենսապաշարների (բացառությամբ բնափայտիեւերկրորդական անտառանյութի ) օգտագործման պայմանագրեր չունենալու ( այդ թվում` պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները չնշվելու ) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը,
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`
ա/ տասնապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում ըստ վճարի օբյեկտների ներքոհիշյալ չափաքանակները`
փոշի |
2 |
տոննա |
ածխածնի մոնօքսիդ |
1.5 |
տոննա |
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) |
1.0 |
տոննա |
ծծմբային անհիդրիդ |
0.5 |
տոննա |
քլոր |
0.1 |
տոննա |
վճարի օբյեկտ հանդիսացող մյուս նյութերի համար |
0.05 |
տոննա |
բ/ քսանհինգապատիկը` եթեվճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները հավասար կամ գերազանցում են ըստ վճարի օբյեկտների սույն կետի «ա» ենթակետում նշված չափաքանակները :
Հոդված 3. Սույն օրենքի դրույթները տարածվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բնապահպանական եւ բ նօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների եւ վճարողների կողմիցհարկային եւ լիազոր մարմիններ ներկայացրած` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերությունների ( անկախ պակաս ցույց տալու ժամկետներից ) չափաքանակների վրա:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: