Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասը «դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ.
«Ընդ որում դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի չափը փաստացի հաշվարկում է պատասխանողի կողմից հայցապահանջը ամբողջությամբ կատարելու օրվա դրությամբ եւ այդ պահից սկսած մինչեւ դատարանի վճիռ կայացնելը պատասխանողի նկատմամբ որեւէ տույժ կամ տուգանք չի կարող հաշվարկվել:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: