1. 1-ին մասի 3-րդ կետում հանել «159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ» բառերը, «հիմքերով» բառը փոխարինել «հիմքով» բառով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը փոխարինել «ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.
2. 1-ին մասի 4-րդ կետում «50» թիվը փոխարինել «62» թվով, «2-րդ եւ 9-րդ կետերով սահմանված հիմքերով» բառերը փոխարինել «2-րդ կետով սահմանված հիմքով» բառերով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը փոխարինել «ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.
3. 1-ին մասի 8-րդ կետում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով» բառերը փոխարինել «սույն օրենքի հավելված N 1-ով» բառերով,
4. 3-րդ մասում, 6-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 8-րդ մասում «հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոն» բառերը փոխարինել «հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «6-րդ, 7-րդ» բառերը փոխարինել «2.2-րդ, 2.3-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի`
1. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվածների այրիներին եւ ծնողներին նշանակված կենսաթոշակը շարունակվում է վճարվել ՝ անկախ նրանց տարիքից եւ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:
Սույն մասում նշված՝ կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել զոհվածի ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա, հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի դրույթները: Ընդ որում, այս դեպքում զոհվածի այրուն եւ ծնողին կենսաթոշակը շարունակվում է վճարվել՝ անկախ նրանց տարիքից եւ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:»,
2. 3-րդ մասի`
1) 1-ին կետում «50-րդ» բառը փոխարինել «62-րդ» բառով.
2) 2-րդ կետը «աշխատողների),» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի» բառերով,
3. 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով» բառերով, իսկ «ճանաչվելու» բառից հետո լրացնել «կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու» բառերը,
4. 7-րդ մասում «սույն օրենքն ուժի մեջ մտնելը» բառերը փոխարինել «2018 թվականի ապրիլի 9-ը» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել N 1 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը եւ տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
Հավելված
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման,
սպասարկման եւ սոցիալականերաշխիքների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
«Հավելված 1
«Պաշտոնատար անձանց գործունեության
ապահովման, սպասարկման եւ սոցիալական
երաշխիքների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Ցանկ
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված պաշտոնների
1. Պետական քաղաքական պաշտոններ
1) Հանրապետության նախագահի պաշտոն
2) Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն
3) Վարչապետի պաշտոն
4) Փոխվարչապետի (առաջին փոխվարչապետի) պաշտոն
5) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն
6) Նախարարի պաշտոն
7) Նախարարի տեղակալի պաշտոն
2. Անկախ պետական մարմնների անդամների պաշտոններ
1) Բարձրագույն դատական խորհուրդի անդամի պաշտոն
2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոն
3) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոն
4) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոն
3. Պետական վարչական պաշտոններ
1) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
2) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
3) Վարչապետի աշխատակազմի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
4) Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
5) Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
6) Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
7) Վիճակագրական կոմիտեի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
8) Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
9) Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
10) Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
11) Կրթության տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
12) Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
13) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
14) Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
15) Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
16) Ոստիկանության ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
17) Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի եւ նրա տեղակալի պաշտոն
18) Պետական պահպանության ծառայության պետի եւ նրա տեղակալի պաշտոն
19) Վարչապետի աշխատակազմի գրասենյակի ղեկավարի պաշտոն
20) Մարզպետի եւ նրա տեղակալի պաշտոն
21) Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոն
22) Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոն
23) Գլխավոր ռազմական տեսուչի եւ նրա տեղակալի պաշտոն
24) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավարի պաշտոն
25) Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոն
26) Պրոբացիայի ծառայության ղեկավարի պաշտոն
27) Փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն
28) Սոցիալական ապահովության ծառայության ղեկավարի պաշտոն
29) Պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոն
30) Միգրացիոն ծառայության ղեկավարի պաշտոն
31) Ջրային կոմիտեի ղեկավարի պաշտոն
32) Գիտության կոմիտեի ղեկավարի պաշտոն
33) Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոն
34) Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոն
35) Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոն
36) Ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավարի պաշտոն
37) Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարի պաշտոն
38) Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարի պաշտոն
39) Անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոն
40) Լեզվի կոմիտեի ղեկավարի պաշտոն
4. Ինքնավար պաշտոններ
1) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն
2) Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն
3) Ինքնավար մարմնի անդամի պաշտոն
4) Վիճակագրական պետական խորհրդի անդամի պաշտոն
5) Վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոն
6) Գլխավոր դատախազի եւ նրա տեղակալի պաշտոն
7) Երեւան քաղաքի դատախազի պաշտոն
8) Մարզի դատախազի պաշտոն
9) Կայազորի զինվորական դատախազի պաշտոն
10) Հատուկ քննչական ծառայության պետի եւ նրա տեղակալի պաշտոն
11) Քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոն
12) Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոն
13) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոն
5. Հայեցողական պաշտոններ
1) Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն
2) Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ
3) Վարչապետի գլխավոր խորհրդականի, խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ
4) Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ»:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ