Armenian ARMSCII Armenian
Կ-310-02.05.2018,08.06.2018-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ» բառերը, նույն կետի «հիմքերով» բառը փոխարինել «հիմքով» բառով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը` «ճանաչվելու կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետի «50» թիվը փոխարինել «62» թվով, «2-րդ եւ 9-րդ կետերով սահմանված հիմքերով» բառերը` «2-րդ կետով սահմանված հիմքով» բառերով, իսկ «ճանաչվելու հիմքով» բառերը` «ճանաչվելու կամ դատախազի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքերով» բառերով.

3) 1-ին մասի 8-րդ կետի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով» բառերը փոխարինել «սույն օրենքի հավելված N 1-ով» բառերով.

4) 3-րդ մասի, ինչպես նաեւ 6-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 9-րդ հոդվածի 8-րդ մասի «հանրային ծառայության մեջ ընդգրկված պաշտոն» բառերը փոխարինել «հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «6-րդ, 7-րդ» բառերը փոխարինել «2.2-րդ, 2.3-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվածների այրիներին եւ ծնողներին նշանակված կենսաթոշակը շարունակվում է վճարվել` անկախ նրանց տարիքից եւ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից: Կենսաթոշակի իրենց բաժնեմասն առանձնացնելիս զոհվածների այրիներին վճարվում է նշանակված կենսաթոշակի 70 տոկոսը:

Սույն մասում նշված` կենսաթոշակն ստացող անձի մահվան դեպքում կենսաթոշակը շարունակվում է վճարվել զոհվածի ընտանիքի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող մյուս անդամին` նրա դիմումի հիման վրա` հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասի դրույթները: Ընդ որում, այս դեպքում զոհվածի այրուն եւ ծնողին կենսաթոշակը շարունակվում է վճարվել` անկախ նրանց տարիքից եւ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից:».

2) 3-րդ մասում`

ա. 1-ին կետի «50-րդ» բառը փոխարինել «62-րդ» բառով,

բ. 2-րդ կետը «աշխատողների),» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում» բառերով.

3) 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով եւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով» բառերով, իսկ նույն մասը «ճանաչվելու» բառից հետո լրացնել «կամ դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու» բառերով.

4) 7-րդ մասի «սույն օրենքն ուժի մեջ մտնելը» բառերը փոխարինել «2018 թվականի ապրիլի 9-ը» բառերով:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ N 1 հավելվածով` համաձայն հավելվածի:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագող հարաբերությունների վրա: