Armenian ARMSCII Armenian
Կ-497-03.02.2005-ՍԱ,ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-49) 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի դիմաց`
 
փոշի
1 800
դրամ
ածխածնի մոնօքսիդ
240
դրամ
ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի) 
14 800
դրամ
ծծմբային անհիդրիդ
1 800
դրամ
քլոր
12 000
դրամ
քլորոպրեն
90 000
դրամ
քրոմ եւ քրոմի միացություններ
18 957 000
դրամ
ֆորմալդեհիդ
46 800
դրամ
տոլուոլ
1 500
դրամ
քսիլոլ
4 500
դրամ.»: 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: