Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3281-11.06.2018-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության ՀՕ-139-Ն օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 5-րդ բաժնում լրացնել նոր` 31.4 գլուխ` հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 31.4

Ազատությունը սահմանափակված կամ ազատությունից զրկված օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու հայցով իրավասու մարմինների կողմից կայացված որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ վարույթը

ՀՈԴՎԱԾ 222.12. Ազատությունը սահմանափակված կամ ազատությունից զրկված օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու հայցով իրավասու մարմինների կողմից կայացված որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած կամ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում ազատությունը օրենքով սահմանված կարգով սահմանափակված կամ ով ազատությունից զրկված է կամ ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, ապաստանի հայցի կամ փախստականի կարգավիճակի ճանաչման վերաբերյալ «Փախստականների կամ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված լիազոր մարմնի կայացրած բացասական որոշումը վիճարկելու պահանջով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով դատական բողոքարկման, հայցադիմումի քննության եւ դրա արդյունքում կայացված դատական ակտի վերաքննիչ եւ վճռաբեկ վերանայման վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր դրույթները, եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ:

ՀՈԴՎԱԾ 222.13. Վարչական դատարան դիմելը եւ հայցադիմումների քննության ժամկետները

1. Սույն օրենսգրքի 222.12 հոդվածի 1-ին մասում նշված գործերով վարչական դատարան հայցադիմում կարող է ներկայացվել «Փախստականների կամ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված լիազոր մարմնի կայացրած բացասական որոշման մասին տեղեկանալու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

2. Պատասխանողը հայցադիմումի պատասխան կարող է ներկայացնել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո մինչեւ գործի դատաքննությունը:

3. Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

4. Վարչական դատարանը հայցադիմումը ստանալուն հաջորդող մեկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել եւ կայացնել ու հրապարակել գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՈԴՎԱԾ 222.14. Վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքարկման ժամկետները

1. Սույն օրենսգրքի 222.13 հոդվածի 4-րդ մասում նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել այդ ակտը հրապարակվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

2. Վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո մինչեւ գործի դատաքննությունը:

3. Վերաքննիչ դատարանը բողոքը քննում եւ համապատասխան որոշում է կայացնում ու հրապարակում 15-օրյա ժամկետում:

4. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ ակտը հրապարակվելուց հետո` 5-օրյա ժամկետում:

5. Վճռաբեկ դատարանը բողոքը քննում եւ համապատասխան որոշում է կայացնում ու հրապարակում 5-օրյա ժամկետում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով» բառերից հետո լրացնել «եւ 222.14 հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով» բառերից հետո լրացնել «եւ 222.14 հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը: