Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3311-11.06.2018-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 12-ի ՀO-8-Ն oրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանձնաժողով եւ հաստատվում է հանձնաժողովի անհատական կազմն ու գործունեության կարգը: Հանձնաժողովի եզրակացությունը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ընդունում է հրաման՝ քաղաքացու կողմից վճարվող գումարի չափի մասին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա հանձնաժողովի կողմից դիմումատուին 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումի պատասխան, որում նշվում են վճարվող գումարի չափը եւ վճարման հաշվի համարը:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: