Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀO-6-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Այլընտրանքային ծառայության ուղարկվում է այն քաղաքացին, որը մինչեւ հերթական զորակոչին նախորդող հունիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ դիմել է իր զինվորական հաշվառման տարածքային զինվորական կոմիսարին, եւ որի վերաբերյալ 8.1-ին հոդվածով սահմանված իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը, հաշվի առնելով այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանրապետական հանձնաժողով) եզրակացությունը, որոշում է կայացրել ուղարկել այլընտրանքային ծառայության: Հանրապետական հանձնաժողովը մշտապես գործող մարմին է եւ կազմված է տարածքային կառավարման, արդարադատության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության ու պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ վարչապետի աշխատակազմի՝ ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է վարչապետը: Հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասում՝
1) առաջին նախադասությունը «30-օրյա ժամկետում» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան զորակոչի ավարտին նախորդող 25-րդ օրը,» բառերով.
2) վերջին նախադասությունը հանել:
Հոդված 4. Օրենքի 8.1-ին հոդվածում՝
1) վերնագիրը «որոշումը» բառից առաջ լրացնել «եզրակացությունը եւ իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով.
2) 1-ին մասում՝
ա. առաջին նախադասության «որոշում» բառը փոխարինել «եզրակացություն» բառով,
բ. երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացու դիմումը քննարկելու եւ դրա վերաբերյալ եզրակացություն կայացնելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ ամիսը:».
3) 2-րդ մասի «որոշում» բառը փոխարինել «եզրակացություն» բառով.
4) 3-րդ մասում՝
ա. առաջին նախադասության «որոշմամբ հանրապետական հանձնաժողովը սահմանում է» բառերը փոխարինել «եզրակացության մեջ նշվում են» բառերով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դիմումը մերժելու եզրակացության մեջ նշվում են դիմումը մերժելու հիմքերը:».
5) 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Դիմումատուին այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու մասին եզրակացությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է պաշտպանության նախարարին՝ քաղաքացուն այլընտրանքային զինվորական ծառայության ուղարկելու որոշում կայացնելու համար: Դիմումատուին այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու մասին եզրակացությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարին՝ քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու համար: հանրապետական հանձնաժողովի եզրակացություններն ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, սույն մասում նշված համապատասխան իրավասու պետական կառավարման մարմինների ղեկավարները, հաշվի առնելով Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները, ընդունում են հրաման քաղաքացուն համապատասխան այլընտրանքային ծառայության ուղարկելու կամ քաղաքացու դիմումը մերժելու մասին: Համապատասխան իրավասու պետական կառավարման մարմինները ընդունած հրամանի եւ հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են դիմումատուին եւ նրա զինվորական հաշվառման տարածքային զինվորական կոմիսարիատ, հանրապետական հանձնաժողով, ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
5. Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա ընդունված՝ իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանները դատական կարգով վիճարկելիս դատարանում հանդես է գալիս իրավասու պետական կառավարման մարմինը:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում «Հանրապետական հանձնաժողովի որոշմամբ քաղաքացու» բառերը փոխարինել «Քաղաքացու» բառով:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի առաջին նախադասությունում «հանրապետական հանձնաժողովի որոշման» բառերը փոխարինել «համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «հանրապետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով.
2) 7-րդ մասի «հանրապետական հանձնաժողով» բառերը փոխարինել «համապատասխան իրավասու պետական կառավարման մարմին» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: