Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-334-13.06.2018-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1 եւ 8.2 մասերով.

«8.1. Մինչեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը։

8.2. Մինչեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը, սույն հոդվածի 8.1 մասով նախատեսված անձանց համար կատարվող կուտակային հատկացումների եւ այդ անձանց եկամուտներից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37500 դրամը։»։

Հոդված 2. Սույն օրենքի անցումային դրույթները եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքը տարածվում է սույն թվականի հուլիսի 1-ից հետո առաջացող սոցիալական վճարի պարտավորության վրա։

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ին: