Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-336-13.06.2018-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 10-րդ կետում «ԱԱՀ-ի» բառերը փոխարինել «ավելացված արժեքի հարկի» բառերով, իսկ «գանգատարկման» բառը փոխարինել «բողոքարկման» բառով.

2) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64-66-րդ կետեր.

«64) պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթեր՝ հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության (բացառությամբ հարկային ստուգումների եւ ուսումնասիրությունների) շրջանակներում ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող՝ Օրենսգրքով եւ օրենքով նախատեսված փաստաթղթեր (մասնավորապես՝ արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր).

65) փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունում՝ կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ Օրենսգրքով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ընդունում եւ հաստատում էլեկտրոնային եղանակով, իսկ այդ հաստատված փաստաթղթերի բնօրինակի համապատասխանությունն արտաքին ձեւի` էլեկտրոնային փաստաթղթի վրա վավերացվում է դրանք ընդունող համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ.

«66) հարկ վճարողներին էլեկտրոնային ծանուցում` Օրենսգրքով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի՝ հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով իրազեկում, որն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով: Էլեկտրոնային ծանուցման միջոցով իրազեկված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) սույն մասի 1-3-րդ կետերում չնշված դեպքերում ձեւավորվող հարկման բազաները եւ ապրանքների սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման, իսկ հաշվարկային փաստաթղթի բացակայության դեպքում՝ գործարքին կամ գործառնությանը վերաբերող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի կազմման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից»:

Հոդված 3. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասում «(հատկացնող կամ բնամթերային ձեւով տրամադրող)» բառերից հետո լրացնել «՝ Օրենսգրքի 58-րդ գլխով սահմանված կարգով հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետ.

«13) պետական գրանցում ստանալուց (հաշվառվելուց) հետո՝ մինչեւ առաջին հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքով նախատեսված՝ հարկային հաշվարկները ներկայացնելու վերջին օրը ներառյալ, հարկային մարմին ներկայացնել, իսկ Օրենսգրքով նշված փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պարտադիր պահանջ նախատեսված լինելու եւ հարկային մարմնի հետ էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման մասին պայմանագիր կնքված լինելու դեպքում` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացնել այն էլեկտրոնային փոստի հասցեն, որին հարկային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ծանուցվելու են պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետից հանել «եւ (կամ) հաշվառված» բառերը.

2) 5-րդ կետից հանել «կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի » բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 41-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «չի առաջացնում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-րդ մասով սահմանված դեպքերում գործարքի անվավերության հետեւանքների» բառերը.

2) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս.

«2.1. Գործարքի անվավերության դեպքում կողմերի համար Օրենսգրքով սահմանված իրավական հետեւանքներ (այդ թվում՝ իրավունքներ եւ պարտականություններ) առաջանում են միայն չվերադարձված ապրանքի, չվերադարձված աշխատանքի արդյունքի եւ (կամ) չվերադարձված ծառայության արդյունքի մասով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 42-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «ծառայություն մատուցողը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողների)» բառերը եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հարկ վճարողները գործարքի ճշգրտման արդյունքն արտացոլում են հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ընդունած իրավական ակտերի համաձայն ճշգրտման կատարման օրը ներառող ամսվա ընթացքում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման եւ (կամ) ծառայության մատուցման գործարքի համար դուրս գրվող համապատասխան հաշվարկային փաստաթղթում:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել ճշգրտման կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 52-րդ եւ 53-րդ հոդվածներով սահմանված կարգով իրենց կողմից կազմվող եւ հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում:»:

Հոդված 8. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասում եւ 332-րդ հոդվածի 2-րդ մասում «հարկման օբյեկտը» բառերը փոխարինել «հարկի գումարը» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 10-րդ մասում «հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ» բառերը փոխարինել «ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը ներառյալ» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 53-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ եւ 4-րդ մասերով» բառերով.

2) 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կազմակերպությունը գտնվում է լուծարման գործընթացում (կազմակերպության առանձնացված ստորաբաժանումը կամ պետական հիմնարկը գտնվում է պետական հաշվառումից հանման գործընթացում).».

3) 4-րդ մասում «հաշվետու ժամանակաշրջանը ավարտվելը» բառերը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանին անմիջապես նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, իսկ գործունեությունը նոր սկսելու դեպքում մինչեւ գործունեություն իրականացնելու օրվան նախորդող օրը» բառերով.

4) 5-րդ մասի 2-րդ կետում «Կառավարության» բառից առաջ լրացնել «Օրենսգրքով սահմանված կամ» բառերը.

5) 9-րդ մասի 4-րդ կետում «Օրենսգրքի 254-րդ հոդվածով» բառերից առաջ լրացնել «Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված՝ ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարության կամ» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում «հարկման օբյեկտը» բառերը փոխարինել «հարկի գումարը» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասում «փաստաթղթերով» բառից հետո լրացնել «, եթե դրանցում առկա են սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 7-10-րդ կետերում (բացառությամբ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար 9-րդ կետի «ա» ենթակետի եւ 10-րդ կետի «ա» ենթակետի) նշված՝ հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառման ենթակա տվյալները» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 56-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «գործարքների մասով» բառերից հետո լրացնել «հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հատուկ ծրագրեր (բիլինգային համակարգեր) կիրառող կամ» բառերը.

2) 7-րդ մասից հանել «կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի» բառերը:

Հոդված 14. Օրենսգրքի 59-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասից հանել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում» բառերը.

2) 6-րդ մասից հանել «գործարքներ եւ (կամ)» եւ «գործարքներից եւ (կամ)» բառերը:

Հոդված 15. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1) «ծառայության մատուցումը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի)» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետ.

«դ. ոչ նյութական ակտիվի օգտագործման տրամադրումը»:

Հոդված 16. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 31-րդ կետից հանել «ապրանքը մատակարարողի կողմից» բառերը:

Հոդված 17. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «բ» ենթակետում «բեռների» բառից հետո լրացնել «, փոստի» բառը:

Հոդված 18. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ապրանքի մատակարարման» բառերից հետո լրացնել «եւ ծառայության մատուցման» բառերը, իսկ «Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «Օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) առաջին պարբերությունից հանել «կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի» եւ «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերության 5-րդ կետով սահմանված դեպքերի» բառերը, իսկ «ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին» բառերով.

2) երկրորդ պարբերության 5-րդ կետում «չի համարվում ԱԱՀ վճարող» բառերը փոխարինել «համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող կամ արտոնագրային հարկ վճարող՝ արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից» բառերը:

Հոդված 21. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն» բառերը փոխարինել «60-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 13-րդ մասում «չկատարելը» բառից հետո լրացնել «, եթե այն հանգեցրել է ԱԱՀ-ի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու,» բառերը:

Հոդված 23. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը» բառերը, իսկ «ստորաբաժանում են ներկայացնում» բառերը փոխարինել «ստորաբաժանում է ներկայացնում» բառերով:

Հոդված 24. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը» բառերը, իսկ «բյուջե են վճարում» բառերը փոխարինել «բյուջե է վճարում» բառերով:

Հոդված 25. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) Կառավարության լիազորած մարմնի եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հաստատած կարգի համաձայն բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված՝ ֆիզիկական անձանց (բացառությամբ որպես անհատ ձեռնարկատեր կամ որպես նոտար վարկ ստացած ֆիզիկական անձանց) նկատմամբ ձեւավորված եւ մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված ակտիվների մասով մինչեւ դրանց անհուսալի ճանաչելը հաշվարկված եւ նախկինում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված՝ տվյալ ֆիզիկական անձին ներված (այդ թվում՝ մասնակի) տույժերի եւ (կամ) տուգանքների գումարները: Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում նաեւ փոխառուների նկատմամբ ձեւավորված եւ անհուսալի ճանաչված ակտիվների գծով արտահաշվեկշռում (հետհաշվեկշռային հաշիվներում) հաշվառվելու ընթացքում հաշվարկված տոկոսները եւ (կամ) տույժերը եւ (կամ) տուգանքները՝ դրանց հաշվառման (հաշվարկման, հաշվեգրման) պահին, ինչպես նաեւ դրանց հետագա զիջման կամ ներման (այդ թվում՝ մասնակի) դեպքում:»:

Հոդված 26. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետի «բ.» ենթակետում «հաշվեգրված եկամուտները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով սահմանված դեպքերի» բառերը:

Հոդված 27. Օրենսգրքի 111-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «հաշվարկային» բառը.

2) 2-րդ մասում «Կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված» բառերով, իսկ «դեպքում» բառից հետո լրացնել «Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով» բառերը:

Հոդված 28. Օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «համախառն եկամտի 0.25 տոկոսը» բառերից հետո լրացնել «, իսկ հարկային տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 1 տոկոսը» բառերը:

Հոդված 29. Օրենսգրքի 125-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «եւ Օրենսգրքի 128-րդ հոդվածով» բառերը.

2) 4-րդ մասի 5-րդ կետում «ստացվող» բառից հետո լրացնել «՝ սույն մասի 1-4-րդ կետերում չնշված» բառերը:

Հոդված 30. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվող» բառերը:

Հոդված 31. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 128-րդ հոդվածը:

Հոդված 32. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասում «կամ 128-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան» բառերը փոխարինել «սահմանված» բառով:

Հոդված 33. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ 128-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը:

Հոդված 34. Օրենսգրքի 135-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 1-ին կետում «մասնաբաժինները» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հաշվարկվող շահութահարկի գումարները» բառերը.

2) 4-րդ մասում «ԱԱՀ-ով չհարկվող» բառերը փոխարինել «ԱԱՀ-ից ազատված» բառերով.

3) 5-րդ մասի 2-րդ կետից հանել «՝ մինչեւ տվյալ եռամսյակի վերջին ամսվա վերջին օրը ներառյալ» բառերը:

Հոդված 35. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «վճարումների» բառից հետո լրացնել «, Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ինչպես նաեւ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված եկամուտների» բառերը:

Հոդված 36. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 16-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի (բնակարան, առանձնատուն (այդ թվում՝ անավարտ կամ կիսակառույց) գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հող, ավտոմեքենա, ավտոտնակ)՝ հարկային տարվա ընթացքում երկրորդ կամ ավելի թվով օտարումը, եթե այդ նույն տեսակի գույքերի (առաջին, երկրորդ կամ ավելի թվով) եւ ձեռքբերումը եւ օտարումը տեղի է ունեցել նույն հարկային տարվա ընթացքում:».

2) 33-րդ կետից հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 37. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հարկային տարվան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում» բառերը փոխարինել «հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում» բառերով:

Հոդված 38. Օրենսգրքի 150-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

2) 9-րդ մասում «10-րդ եւ 11-րդ մասերով» բառերը փոխարինել «10-րդ մասի 2-րդ կետով եւ 11-րդ մասով» բառերով.

3) 10-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) «ա» ենթակետով սահմանված դեպքում գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է քսան տոկոս դրույքաչափով (այդ թվում նաեւ այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող եւ հարկային գործակալ չհանդիսացող գնորդի), իսկ հարկային գործակալներից ստացվող եկամուտների մասով ֆիզիկական անձը եկամտային հարկը հաշվարկում է տասը տոկոս դրույքաչափով՝ անկախ սույն հոդվածի 9-րդ մասի համաձայն հարկային գործակալի կողմից այդ գործարքի մասով եկամտային հարկ հաշվարկված լինելու հանգամանքից.».

4) 13-րդ մասում «սահմանված նվազեցումները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի» բառերը եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի եւ Օրենսգրքի 120-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման եւ համանման այլ ծախսերի հաշվին ֆիզիկական անձանց կողմից ստացվող դրամական եւ բնամթերային (ոչ դրամական) ձեւով եկամուտների՝ Օրենսգրքի համապատասխանաբար 116-րդ եւ 120-րդ հոդվածներով սահմանված չափերը գերազանցող գումարների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է սույն մասով սահմանված դրույքաչափով եւ ներառվում է հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլ ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում, իսկ հարկային գործակալի լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) դեպքում՝ լուծարման (հաշվառումից հանվելու կամ նոտարի պաշտոնից ազատվելու) օրը ներառող ամսվա համար հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի հաշվարկում:»:

Հոդված 39. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասում «ավարտը» բառից հետո լրացնել «, իսկ աշխատանքի ընդունելու օրը աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչեւ աշխատանքի ընդունելու օրվա ժամը 14:00-ն» բառերը:

Հոդված 40. Օրենսգրքի 168-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետի աղյուսակում «10 դրամ» բառերը փոխարինել «5 դրամ» բառերով, «20 դրամ» բառերը փոխարինել «10 դրամ» բառերով, «30 դրամ» բառերը փոխարինել «15 դրամ» բառերով, «40 դրամ» բառերը փոխարինել «20 դրամ» բառերով, «50 դրամ» բառերը փոխարինել «25 դրամ» բառերով, «60 դրամ» բառերը փոխարինել «30 դրամ» բառերով, «70 դրամ» բառերը փոխարինել «35 դրամ» բառերով, իսկ «100 դրամ» բառերը փոխարինել «50 դրամ» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության իմաստով, ավտոտրանսպորտային միջոցի (բացառությամբ այլ ինքնագնաց մեքենաների եւ մեխանիզմների, ինչպես նաեւ լողամիջոցների) թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա եւ դրան հաջորդող երկու հարկային տարիների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նույն կետով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ ավտոտրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ եւ հետագա յուրաքանչյուր տարվա համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նախորդ տարվա համար սույն մասով սահմանված կարգով հաշվարկվող դրույքաչափի եւ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափի տասը տոկոսի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափը: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառության իմաստով, այլ ինքնագնաց մեքենաների եւ մեխանիզմների, ինչպես նաեւ լողամիջոցների համար բնապահպանական հարկի դրույքաչափը սահմանվում է նույն կետով սահմանված համապատասխան (ըստ շարժիչի հզորության) դրույքաչափի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 41. Օրենսգրքի 187-րդ հոդվածի 5-րդ մասում «ավտոմոբիլի եւ կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածների հանրագումարը» բառերը փոխարինել «կիսակցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը» բառերով:

Հոդված 42. Օրենսգրքի 191-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Իրանի Իսլամական Հանրապետությունում գրանցված (հաշվառված) տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող հարկ վճարողների համար` տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) վկայագիրը»:

Հոդված 43. Օրենսգրքի 255-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 5-րդ կետում՝

ա. «այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչեւ այդ որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող հարկային տարվա ավարտը» բառերը փոխարինել «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է կամ որպես նոտար նշանակվել է ավելի ուշ, ապա՝ պետական գրանցման կամ հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները կրկին համարվում են շրջանառության հարկ վճարողներ՝ այդպիսին համարվելուց դադարելու օրվանից:».

2) 2-րդ մասում «2-րդ եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով» բառերով:

Հոդված 44. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասում «սահմանված հաշվարկային փաստաթղթերով» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ նույն հոդվածի 11-րդ եւ 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով» բառերով:

Հոդված 45. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում՝

1) «այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչեւ այդ որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող հարկային տարվա ավարտը» բառերը փոխարինել «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է ավելի ուշ, ապա՝ պետական գրանցման կամ հաշվառման օրվանից» բառերով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետում նշված որոշումն անվավեր համարելու մասին դատարանի վճռի ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կրկին համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ՝ այդպիսին համարվելուց դադարելու օրվանից:»:

Հոդված 46. Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մասում «, ինչպես նաեւ 2-րդ մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ 2-րդ մասի 2-րդ կետով եւ 2.1-րդ մասով» բառերով:

Հոդված 47. Օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 48. Օրենսգրքի 306-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 306. Պաշտոնական պարզաբանումների տրամադրումը

1. Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմինը (այսուհետ սույն հոդվածում՝ լիազորված մարմին) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում իր կողմից սահմանված կարգով տրամադրում է պաշտոնական պարզաբանումներ, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:

2. Լիազորված մարմինը պաշտոնական պարզաբանումը տրամադրում է դիմումն ստանալուն հաջորդող ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Պաշտոնական պարզաբանումը կարող է երկարաձգվել եւս 15 աշխատանքային օրով` այդ մասին իրազեկելով պաշտոնական պարզաբանում պահանջող անձին:

3. Պաշտոնական պարզաբանումները հրապարակվում են լիազորված մարմնի եւ հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքերում: Եթե պաշտոնական պարզաբանում ստանալու համար ներկայացված դիմումը վերաբերում է իրավական ակտին կամ դրա դրույթին, որի համար լիազորված մարմինը նախկինում տվել է պաշտոնական պարզաբանում, ապա նոր պաշտոնական պարզաբանում չի տրվում, եւ դիմումի հիման վրա լիազորված մարմինը կամ հարկային մարմինը իրականացնում է հարկ վճարողի անհատական իրազեկման գործընթաց` հղում կատարելով այն տեղեկագրին կամ պաշտոնական ինտերնետային կայքին, որտեղ հրապարակված է նախկինում տրված պաշտոնական պարզաբանումը:»:

Հոդված 49. Օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասում «հարցադիմումի հիման վրա» բառերից հետո լրացնել «Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կողմից սահմանված շրջանակներում» բառերը:

Հոդված 50. Օրենսգրքի 313-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 313.1-ին հոդված.

«Հոդված 313.1. Էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումը

1. Հարկային մարմինն իր համապատասխան տեխնիկածրագրային համակարգում հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում (առցանց) նախաձեռնել էլեկտրոնային հաղորդագրության ուղարկումը սպասարկող բանկին՝ հարկային պարտավորությունների վճարման կատարումն ապահովելու նպատակով՝ ըստ իր անձնական քարտի տվյալների: Սույն մասում նշված էլեկտրոնային հաղորդագրությունը հարկային մարմինը սպասարկող բանկին է ուղարկում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ կապուղու միջոցով: Ընդ որում, սույն մասով սահմանված եղանակով կարող է կատարվել բացառապես համապատասխան հարկ վճարողի հարկային պարտավորությունների վճարումը:

2. Սույն հոդվածով սահմանված էլեկտրոնային հաղորդագրությունն ուղարկվում է հարկ վճարողի բանկին այնպիսի տեխնիկական միջոցների կամ կառուցակարգերի կիրառմամբ, որոնք ապահովում են էլեկտրոնային հաղորդագրության ներկայացումը բանկին՝ բացառապես հարկ վճարողի (բանկի հաճախորդի) նախաձեռնությամբ (կողմից) եւ որոնք ապահովում են էլեկտրոնային հաղորդագրությամբ նշված հարկ վճարողի նույնականացումը:

3. Սույն հոդվածով սահմանված էլեկտրոնային հաղորդագրությունների ձեւը, դրանում ներառվող տեղեկատվության կազմը, էլեկտրոնային հաղորդագրությունների ձեւավորման, լրացման եւ մշակման կարգը, ինչպես նաեւ դրանց փոխանցման համար տրամադրվող տեխնիկածրագրային համակարգի օգտագործման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով՝ համաձայնեցնելով հարկային մարմնի հետ:

4. Սույն հոդվածով եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով եւ բովանդակությամբ բանկին ներկայացված էլեկտրոնային հաղորդագրությունը հիմք է բանկի կողմից հաճախորդի (հարկ վճարողի) հարկային պարտավորությունների վճարումը կատարելու համար, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի (հարկ վճարողի) եւ սպասարկող բանկի միջեւ կնքված համապատասխան պայմանագրով:

Հոդված 51. Օրենսգրքի 320-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) առաջադրված գումարների նկատմամբ դրանց անբողոքարկելի դառնալու երկամսյա եւ վճարման 10-օրյա ժամկետների համար տույժեր չեն հաշվարկվում:»:

Հոդված 52. Օրենսգրքի 321-րդ հոդվածի վերնագրում «գանգատարկման» բառը փոխարինել «բողոքարկման» բառով:

Հոդված 53. Օրենսգրքի 322-րդ հոդվածի 3-րդ մասում «վերակազմակերպելու» բառից հետո լրացնել «բացառությամբ վերակազմավորելու» բառերը, իսկ «Վերակազմակերպվող» բառից հետո լրացնել «բացառությամբ վերակազմավորվող» բառերը:

Հոդված 54. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 6-րդ մասում «վնասի հատուցման գումարները» բառերից հետո լրացնել «, իսկ հարկերի մարումները կատարելիս առաջնահերթորեն մարվում են նույն օրը ներկայացված հարկային հաշվարկներով ձեւավորված այն հարկերի գծով պարտավորությունները, որոնց կատարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետն ավելի շուտ է լրանում» բառերը:

Հոդված 55. Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «հարկման օբյեկտներ» բառերը փոխարինել «հարկի գումարներ» բառերով:

Հոդված 56. Օրենսգրքի 346-րդ հոդվածի 10-րդ մասում «ապրանքների մնացորդի պակասորդ» բառերը փոխարինել «ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) մնացորդի պակասորդ» բառերով:

Հոդված 57. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասում «ներկայացած?» բառը փոխարինել «կողմից ներկայացված?» բառերով:

Հոդված 58. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Հսկիչ-դրամարկղային մեքենաների իրացման առավելագույն գները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:»:

Հոդված 59. Օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասում «գործարքների դիմաց» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերը:

Հոդված 60. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին վերաբերող տողից հանել «ոչ» բառը:

Հոդված 61. Օրենսգրքի 390-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի՝

ա. աղյուսակի ԱՏԳ ԱԱ 0209 ծածկագրին դասվող ապրանքախմբի անվանման մեջ «առանձնացված» բառից հետո լրացնել «խոզի ճարպ եւ» բառերը,

բ. աղյուսակից հանել ԱՏԳ ԱԱ 2501 00 91 ծածկագրին վերաբերող տողը,

2) 2-րդ մասից հանել «կամ սպառվում» բառերը եւ նույն մասում «փոփոխելու» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը.

3) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. ԱՏԳ ԱԱ 0405, 0901, 0902, 0903 00 000, 1806 եւ 2101 ծածկագրերին դասվող` մինչեւ 50 գրամ (ներառյալ) պարունակություն ունեցող՝ տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման:»:

Հոդված 62. Օրենսգրքի 393-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները (այդ թվում՝ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները) ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները ստանում են հարկային մարմնից:».

2) 5-րդ մասի՝

ա. 2-րդ կետից հանել «կամ մաքսային» բառերը,

բ. 3-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «քսան» բառով, իսկ «300 հազար» բառերը՝ «մեկ միլիոն 200 հազար» բառերով.

3) 9-րդ մասում «Հարկային տեսչությունները յուրաքանչյուր արտադրողի, իսկ մաքսատները՝ յուրաքանչյուր ներմուծողի» բառերը փոխարինել «Հարկային մարմինը յուրաքանչյուր արտադրողի եւ ներմուծողի» բառերով:

Հոդված 63. Օրենսգրքի 394-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորումն իրականացնում է օրենքով սահմանված՝ հրապարակային սակարկությունների կազմակերպիչը:».

2) 8-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0207, 0209, 0210, 0406, 1601, 1602, 1603, 1604 եւ 1605 ծածկագրերին դասվող ապրանքատեսակների՝ էլեկտրոնային եղանակով գրանցված քաշի եւ օտարման պահին փաստացի քաշի միջեւ առկա դրական տարբերությունը չի համարվում ապրանքների դրոշմավորման կանոնների խախտում, եթե այդ տարբերությունը չի գերազանցում էլեկտրոնային եղանակով գրանցված քաշի 10 տոկոսը:»:

Հոդված 64. Օրենսգրքի 396-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունից եւ 4-6-րդ մասերից հանել «կամ մաքսային» բառերը.

2) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն մասում նշված դիմումի ձեւը եւ լրացման կարգը սահմանում է հարկային մարմինը:».

3) 3-րդ մասից հանել «, իսկ «ներմուծված» մակագրությամբ նշումով ակցիզային դրոշմանիշերը եւ (կամ) դրոշմապիտակները` մաքսային» բառերը:

Հոդված 65. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասում «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի,» բառերը, իսկ «հարուցվում է» բառերից հետո լրացնել «չվճարված հարկային պարտավորությունների գանձման» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասեր.

«6. Հարկային մարմնի կողմից իրականացված հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում եւ դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

Հարկային մարմնի կողմից իրականացված հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները սույն մասով սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը կատարվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

7. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերին համապատասխան գանձման (վճարման) ենթակա պարտավորությունները ենթակա են կատարման մինչեւ կատարման օրը՝ Օրենսգրքով կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի եւ տուգանքների հետ միասին»:

Հոդված 66. Օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասում «հարկային մարմնի» բառերը փոխարինել «Կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի» բառերով:

Հոդված 67. Օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «հարկման օբյեկտի գծով» բառերը:

Հոդված 68. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում «անձի» բառից հետո լրացնել «եւ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության» բառերը:

Հոդված 69. Օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի եւ գրավոր պայմանագրի բացակայության) եւ (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում` ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված եւ արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:»:

Հոդված 70. Օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասում «համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով:

Հոդված 71. Օրենսգրքի 423-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «համապատասխան հարկային կամ մաքսային մարմինների» բառերը փոխարինել «հարկային մարմնի» բառերով.

2) 1-ին եւ 2-րդ մասերում «հարկային կամ մաքսային մարմինների կատարած ծախսերը» բառերը փոխարինել «հարկային մարմնի կատարած ծախսերը» բառերով.

3) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի կիրառության իմաստով, հնարավոր չէ որոշել դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների տպագրության համար հարկային մարմնի կատարած ծախսերը, այդ ծախսերը հաշվարկվում են հիմք ընդունելով ծախսերի հաշվարկման պահին գործող՝ Կառավարության որոշմամբ դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների համար սահմանված գները:»:

Հոդված 72. Օրենսգրքի 431-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «ներկայացվում է» բառերը փոխարինել «ուղարկվում է» բառերով.

2) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Սույն հոդվածով սահմանված գույքի արգելանքի դեպքում առկա հարկային պարտավորության ոչ պակաս, քան 20 տոկոսը մարելու եւ Օրենսգրքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում հարկային մարմնի ղեկավարը հարկ վճարողի դիմումի համաձայն, հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը փոխարինում է հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, որի տեւողությունը կարող է սահմանվել մինչեւ 9 ամիս ժամկետով: Գույքի արգելանքի միջոցն Օրենսգրքով սահմանված կարգով հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով փոխարինելու վերաբերյալ հանձնարարագրի ձեւը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը: Հանձնարարագիրը հրապարակվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է հարկ վճարողին:»:

Հոդված 73. Օրենսգրքի 432-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «եւ արգելանքը փոխարինվել է հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով» բառերը.

2) 2-րդ մասում «հանձնարարագիրը հրապարակվելուց» բառերից հետո լրացնել «եւ արգելանքը հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով փոխարինվելուց» բառերը եւ «համապատասխան հանձնարարագիրը» բառերից հետո լրացնել «եւ արգելանքը հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը» բառերը.

3) 3-րդ մասի 3-րդ կետում «համապատասխան հանձնարարագիր» բառերից հետո լրացնել «եւ արգելանքը փոխարինվել է հարկային պարտավորության ապահովման այլ միջոցով» բառերը:

Հոդված 74. Օրենսգրքի 433-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «չափով» բառից հետո լրացնել «, ինչի մասին առեւտրային բանկերը տեղեկատվություն են ներկայացնում հարկային մարմին (այդ թվում՝ տվյալ բանկում վարվող՝ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելանքի տակ դրված գումարի վերաբերյալ)» բառերը.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու արդյունքում արգելանք է դրվում հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա, եւ արգելանքի տակ դրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որեւէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա հարկային մարմինն առեւտրային բանկերից ստացված տեղեկատվության հիման վրա կատարված պարտավորության գումարի հաշվարկի արդյունքում հանձնարարություն է ուղարկում արգելանք դնելու մասին նույն որոշմամբ հարկ վճարողի պարտավորությունից ավել գումարի չափով արգելանք կիրառած առեւտրային բանկին (բանկերին)՝ հանելու կամ նվազեցնելու հարկային պարտավորության գումարից ավելի արգելադրված գումարի չափով արգելանքները: Նշված հանձնարարությունը ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առեւտրային բանկը (բանկերը) պարտավոր են հանել կամ նվազեցնել արգելանքը եւ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմին:».

3) 5-րդ եւ 6-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 75. Օրենսգրքի 434-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դրամարկղում հարկ վճարողի ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը չի տարածվում պետական եւ համայնքային բյուջեներ կատարվող վճարումների վրա, եւ հարկ վճարողն իրավունք ունի դրամարկղում առկա դրամական միջոցներից պետական եւ համայնքի բյուջեներ վճարումներ կատարել:»:

Հոդված 76. Օրենսգրքի 435-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկ վճարողի բանկային հաշիվների եւ դրամարկղի բացակայության կամ հարկային պարտավորությունները մարելու համար դրանցում առկա դրամական միջոցների անբավարար լինելու դեպքում հարկային մարմնի պաշտոնատար անձն ընդունում է որոշում հարկ վճարողի այլ գույքի վրա արգելանք դնելու մասին:».

2) 2-րդ մասից հանել «` որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում գույքի վրա արգելանք դնելու մասին արձանագրությունում» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Արգելանք դնելու մասին որոշումն այլ գույքը հաշվառող համապատասխան պետական լիազոր մարմինների կողմից կատարվելուց հետո, եթե հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում իրեն սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի` շուկայական արժեքի վերաբերյալ որակավորում ստացած անձանց կողմից տրված տեղեկանք եւ գույքը գրավի առարկա չհանդիսանալու վերաբերյալ իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան փաստաթուղթ, ապա հարկային մարմինը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումներ եւ ընդունում է որոշում հարկային պարտավորության չափից ավելի արժեքով արգելադրված գույքի եւ նախորդ հերթի գույքի վրա դրված արգելանքը հանելու եւ միայն այն գույքի նկատմամբ արգելանք թողնելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ապահովում է հարկային պարտավորությունը:»:

Հոդված 77. Օրենսգրքի 437-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասից հանել «գրավադրված գույքի վրա բռնագանձման տարածման» բառերը.

2) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.

3) 12-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին եւ 12.2-րդ մասեր.

«12.1. Հարկ վճարողի կողմից պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույցով սահմանված ժամկետում գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման առաջին իսկ խախտման դեպքում հարկային մարմինը խախտման օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկ վճարողին եւ գրավատուին ներկայացնում է գրավոր պահանջ՝ գրավով ապահովված հարկային պարտավորությունների կատարման համար:

12.2. Հարկ վճարողի կողմից գրավով ապահովված՝ չկատարված հարկային պարտավորությունները ենթակա են կատարման այդպիսի պահանջը հարկային մարմնից ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

4) 13-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13. Հարկ վճարողի կողմից սույն հոդվածի 12.2-րդ մասում նշված ժամկետում իր պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման դեպքում հարկային մարմնի այդ պահանջը համարվում է անբողոքարկելի վարչական ակտ, որից հետո հարկային մարմինը գրավի պայմանագիր կնքած անձի նկատմամբ կարող է կիրառել անբողոքարկելի վարչական ակտերի համար Օրենսգրքով նախատեսված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման ընթացակարգերը:»:

Հոդված 78. Օրենսգրքի 443-րդ հոդվածի 2-րդ մասում «7 հոգի» բառերը փոխարինել «6 հոգի» բառերով:

Հոդված 79. Օրենսգրքի 444-րդ հոդվածը՝

1) 9-րդ մասում «2019» թիվը փոխարինել «2020» թվով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

«15. Օրենսգրքի 73-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:»:

Հոդված 80. Օրենսգրքի 451-րդ հոդվածի 5-րդ մասում «նպատակով մասով» բառերը փոխարինել «նպատակով» բառով:

Հոդված 81. 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքի՝

1) 70-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենսգրքում լրացվող՝ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ մասում «խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը» բառերը փոխարինել «խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում առաքմամբ) եւ (կամ) սպառման կազմակերպումը» բառերով, իսկ «անմիջականորեն կապված ծառայությունները» բառերը փոխարինել «անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը» բառերով.

2) 71-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող՝ Օրենսգրքի 258-րդ հոդվածի՝

ա. 1-ին մասի աղյուսակի «Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարումից, ինչպես նաեւ այլ գործունեությունից ստացվող եկամուտներ» տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաեւ այլ գործունեությունից ստացվող եկամուտներ»,

բ. 3-րդ մասերից հանել «հաշվարկային» բառերը.

3) 77-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 77. Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասը, 276-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասի 1-ին կետը եւ 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերը, 277-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի առաջին տողը, 278-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 3-րդ մասը, 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերը:».

4) 119-րդ հոդվածի 2-րդ մասում «շարունակում են համարվել ավելացված արժեքի հարկ վճարող» բառերից հետո լրացնել «, եթե 2018 թվականի հուլիսի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվելու համար մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ հարկային մարմին չեն ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձեւով` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն» բառերը:

Հոդված 82. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետը, 30-33-րդ հոդվածները եւ 38-րդ հոդվածի 1-ին կետը ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը Կառավարության հավանությանն արժանացած՝ Օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութահարկ վճարողների նկատմամբ Օրենսգրքի 128-րդ հոդվածը եւ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասը շարունակում են կիրառվել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին կետի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հարկ վճարողները պարտավոր են հարկային մարմին ներկայացնել կամ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացնել այն էլեկտրոնային փոստի հասցեն, որին հարկային մարմնի կողմից իրականացվելու է էլեկտրոնային ծանուցումը: Էլեկտրոնային փոստի հասցեն հարկային մարմին չներկայացնելու կամ էլեկտրոնային կառավարման համակարգում չլրացնելու դեպքերում նշված հարկ վճարողներին Օրենսգրքով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը ծանուցվելու են Օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում փաստաթղթերը տեղադրելու միջոցով:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի կողմից՝ գործարար միջավայրի բարելավման, իսկ մյուս կողմից՝ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ:

2. Նախագծով առաջարկվող լուծումները.

Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է.

1. Հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

2. Առաջարկվում է ֆիզիկական անձանց համար իրականացնել եւս մեկ համաներում՝ կապված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առեւտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ՝ պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած՝ 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը: Անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ շատերը չեն հասցրել օգտվել նախկին համաներումից եւ ներկայումս ունեն կուտակված հարկային պարտավորություններ: Մասնավորապես, 2016-2017թթ. նշված արտոնությունների կիրառումից հետո լիազոր մարմինների կողմից տրամադրվել են տեղեկություններ ֆիզիկական անձանց կողմից իրականացված գույքի օտարման գործարքների վերաբերյալ: Եթե այդ տեղեկությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին տրամադրվեին արտոնությունների տրամադրման ժամանակահատվածում, ապա նշված ֆիզիկական անձինք, իմանալով իրենց հարկային պարտավորությունների մասին, կարող էին օգտվել արտոնությունից:

3. Առաջարկվում է կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունը արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:

4. Միաժամանակ, առաջարկվում է վերականգնել հանրային սննդի կազմակերպման ոլորտում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման դեպքերում կիրառվող տարբերակված պատասխանատվության միջոցները՝ հաշվի առնելով այն, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հարկային պարտավորությունները հաշվարկվելու են իրացման շրջանառության հիման վրա:

5. Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձրացել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է այն նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաեւ ավտոմեքենայի արտադրության տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնապահպանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:

6. Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից վերացնել արտահանման ծրագրերի մասով շահութահարկի նվազեցված դրույքաչափերի կիրառության արտոնությունը (40 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 5 տոկոս, 50 մլրդ. դրամ արտահանման ծավալի դեպքում՝ 2 տոկոս, ինչպես նաեւ արտերկրում շինարարական աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների հարկում 13 տոկոս դրույքաչափով) արտոնությունը, քանի որ այս համակարգը ասոցացվում է օֆշորային գոտու հատկանիշների հետ: Միաժամանակ, առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի հարկ վճարողները կարողանան դեռեւս մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը միանալ այս արտոնյալ համակարգին, որի պարագայում արտոնությունը կշարունակի գործել մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

7. Առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ազատել ճանապարհային հարկից, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Խնդիրը կայանում է նրանում, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի Հանրապետության տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները (բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում եւ այլն) մատուցվում են իրանական կողմի տարածքում:

8. Առաջարկվում է անշարժ գույքի միասնական հարկի եւ փոխադրամիջոցների գույքահարկի ներդրումը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը՝ մինչեւ այդ շարունակելով կիրառել գույքահարկի եւ հողի հարկի համակարգերը: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ նոր համակարգերի ներդրումը ենթադրում է մեծ ծավալի նախապատրաստական աշխատանքների կատարում Կադաստրի պետական կոմիտեի եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Բացի այդ, նախատեսում ենք հանդես գալ գույքային հարկերի համակարգը վերանայելու սկզբունքային առաջարկություններով, հետեւաբար նպատակահարմար է 2020 թվականի հունվարի 1-ից նոր գույքային հարկերի համակարգի կիրառությունն սկսել արդեն իսկ վերանայված սկզբունքներով:

9. Առաջարկվում է տրանսֆերային գնոգայացման համակարգի կիրառությունը հետաձգել մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը, քանի որ նախ անհրաժեշտ է մշակել եւ ընդունել այս համակարգի կիրառությունն ապահովող՝ Կառավարության մի շարք որոշումների նախագծեր, եւ երկրորդ՝ այս ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տրանսֆերային գնագոյացման համակարգերի կիրառությունը բավական բարդ գործընթաց է անգամ զարգացած հարկային համակարգեր ունեցող երկրների համար, պահանջում է հարկային մարմնի եւ տնտեսավարող սուբյեկտների համապատասխան մասնագիտական ու ինստիտուցիոնալ կարողություններ:

10. Առաջարկվում է ներդնել էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարման համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի կրճատել հարկերի վճարման գործընթացի վրա ծախսվող ժամանակը:

11. Առաջարկվում է սահմանել, որ այսուհետ հարկային եւ մաքսային հարաբերություններ կարգավորող օրենսդրության մասով պաշտոնական պարզաբանումները տրամադրելու է ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինչը կերաշխավորի, որպեսզի նախարարության կողմից իրականացվող հարկային եւ մաքսային քաղաքականության հիմքում դրված ուղղությունները պահպանված լինեն նաեւ դրա գործնական կիրառության հարթությունում:

12. Առաջարկվում է սահմանել, որ եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հարկ վճարողները համարվում են փոխկապակցված, եւ հետեւաբար, շրջանառության հարկի համակարգից տեղափոխվում են ԱԱՀ-ի հարկման համակարգ, ապա հարկման համակարգի այդ տեղափոխությունը կատարվի ոչ թե հարկային մարմնի որոշումն ուժի մեջ մտնեու օրվանից, այլ այդ որոշումը կայացնելու տարվա սկզբից: Հակառակ պարագայում խուսափելու համար ԱԱՀ-ի դաշտում գործելուց, փոխկապակցված ճանաչված հարկ վճարողները պարզապես լուծարվում են, եւ դրանց փոխարեն ստեղծվում են նորերը եւ այդպես շարունակ:

Միաժամանակ, առաջարկվում է լուծել այս հարաբերություններում առկա իրավական խնդիրը եւ սահմանել, որ եթե դատարանի վճռով չեղյալ է ճանաչվում հարկային մարմնի ղեկավարի որոշումը, ապա հարկ վճարողը շրջանառության հարկ վճարողի կարգավիճակը վերականգնում է այն պահից, որ պահից որ կորցրել էր, եւ ոչ թե հաջորդ տարվա հունվարի 1-ից:

13. Առաջարկվում է սահմանել, որ ՀԴՄ-ների առավելագույն գինը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը:

14. Ապրանքների դրոշմավորման համակարգի հետ կապված՝ առաջարկվում է՝

15. Առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերի տրամադրման առավելագույն քանակությունները վերանայել՝ 5 միլիոն հատը ծխախոտի համար դարձնել 20 միլիոն հատ, 300 հազ. հատը ալկոհոլի համար դարձնել 1,2 միլիոն հատ, քանի որ ներկայումս առկա սահմանաչափերը հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի ապահովվի այս ապրանքների ներմուծման ու իրացման շղթայի անընդհատությունը:

16. Առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազ. դրամի չափով տուգանք՝ ներկայումս սահմանված՝ չգրանցված աշխատողների քանակից կախված տարբերակված տուգանքների փոխարեն, քանի որ ներկայումս սահմանված տուգանքները մի կողմից ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել չգրանցված աշխատող պահելու երեւույթի դեմ:

17. Առաջարկվում է ներդնել հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ծանուցումների ուղարկման համակարգ, եւ միաժամանակ՝ վերանայել հարկային մարմնի կողմից արգելանքի կիրառության համակարգը՝ այն դարձնելով ինքնաշխատ:

18. Միաժամանակ, առաջարկվում է Հարկային օրենսգրքում կատարել խմբագրական փոփոխություններ եւ հստակեցումներ՝ հաշվի առնելով այն, որ օրենսգրքում առկա են որոշ կարգավորումներ, որոնք պարունակում են երկիմաստությունների, տարընկալումների եւ տարբեր կերպ մեկնաբանությունների ռիսկեր:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մի կողմից բարելավել գործարար միջավայրը, մյուս կողմից բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը, կատարելագործել ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքակազմը:

Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

11 հունիսի 2018 թվականի N 640 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈ-ԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2018 թ. հունիսի 12
Երեւան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան



Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, օրենքների ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 11 -ի N 640 -Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հարգանքով`
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ